Ամռանը շատ ջրազրկվելուց ահա՝ ինչպիսի հետևանքներ կարող են լինել
ՀասարակությունԻնչպես պնդում են գիտնականները, օգտակարության սանդղակում ջուրը զբաղեցնում է առաջին տեղը:
Հայտնի է դարձել, որ ջուրը չի պարունակում կալորիա, չնայած այն զինում է մարդու մարմինը մի շարք օգտակար բաղադրիչներով, այդ թվում, կալցիումով, մագնեզիումով և երկաթով: Կլինիկական կենտրոնի աշխատակիցներիը պարզել են, որ փոքր քանակությամբ ջրի օգտագործումը հանգեցնում է մի շարք բարդ հիվանդությունների առաջացման:
Սակայն, առաջին հերթին, հեղուկի բացակայությունը ազդում է տղամարդկանց և կանանց մարմնի ջերմակարգավորման համակարգի վրա: Փոքր ծավալով հեղուկի օգտագործման դեպքում և կանանց և տղամարդկանց օրգանիզմում նվազում են ֆունկցիոնալ կարողությունները: Խանգարվում է հյուսվածքներին թթվածնով սնուցելու գործընթացը, որի արդյունքում բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, կտրուկ նվազում է զարկերակի բաբախումն ու շնչառությունը:
Բժիշկները պնդում են, որ խրոնիկ հոգնածության դեպքում մարդկանց մոտ նվազում է աշխատունակությունը, առաջանում է սրտխառնոց և ծարավի զգացում:
Աղբյուրը՝ healthvesti.com