Շնորհակալ եմ հնչած բազում ցավակցական խոսքերի համար. Գեւորգ Գեւորգյան
Հասարակություն«Սիրելի եւ հարգելի իմ հարազատ մարդիկ, շնորհակալ եմ այս օրերին ինձ եւ ընտանիքիս հանդեպ ցուցաբերած սիրո, ջերմության եւ ուշադրության համար, հնչած բազում ցավակցական խոսքերի համար։ Մեզնից յուրաքանչյուրը` նախ լույս աշխարհ գալով, վերջում հեռանալով այս կյանքից` թողնում է հարազատներին մի պատգամ։ Պատգամն է միասնական լինելն ու սեփական արմատները չմոռանալը։ Չէ՞ որ թե՛ ուրախ, թե՛ տխուր առիթներին հարազատ-բարեկամները սեղանի շուրջ են հավաքվում ու հիշում, հիշում եւ հիշում... Սեփական ակունքների ճանաչումն ու դրանց մոտ լինելն օգնում է ամուր կանգնել հայրենի հողի վրա, որն էլ միասնական պայքարի փրկության ճանապարհն է», - գրել է «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին մահացել էր Գեւորգ Գեւորգյանի հայրը՝ Ալեքսանդր Գեւորգի Գեւորգյանը։