Կուրսկի ներխուժումը միայն բարդացրեց ուկրաինական բանակի վիճակը. Wall Street Journal
ՄիջազգայինԿուրսկի ներխուժումը միայն բարդացրեց ուկրաինական զինված ուժերի վիճակը. ուկրաինական զորքերը հյուծված են և ձգված ճակատում, գրում է Wall Street Journal-ը։
Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Կուրսկի շրջանում կարող է վատթարացնել իրավիճակը ռազմաճակատի մյուս հատվածներում։ Հրատարակությունը նշում է, որ ուկրաինական զորքերը շարունակում են բախվել անձնակազմի և ռեսուրսների պակասի հետ։
Կրասնոգորովկայի շրջանում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի 21-րդ գումարտակի հրամանատարը դժգոհել է, որ կորուստների միայն 20%-ն են վերականգնվում, իսկ զինվորները խիստ հյուծված են։ Արեւելյան ռազմաճակատից Կուրսկի շրջան ուժերի տեղափոխումն էլ ավելի է ձգում ստորաբաժանումներին, իսկ մյուս ուղղություններում կա հրետանային զինամթերքի ու մարդկանց պակաս։