Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածը կհանվի Հայոց պատմության նոր դասագրքից
Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի, «Sputnik Արմենիա»–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ–ից։
«Դասագրքի նշված վերնագրի ձևակերպման վերաբերյալ հեղինակների կողմից ներկայացվել է խմբագրման առաջարկ, և ըստ այդմ՝ առաջիկայում կիրականացվի փոփոխություն»,–ասվում է նախարարության պատասխանում