Ահա, թե շատ հեռուստացույց դիտելն ինչի՞ է նպաստում
ՀասարակությունՀետազոտության ղեկավար Սառա Կիդլը և նրա կոլեգանները պարզել են, որ բոլոր նրանք ովքեր հեռուստացույց են դիտել օրական 3-ից 4 ժամ, ապա նրանց մոտ քաղցկեղից մահանալու հավանականությունը 15% ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր օվա ընթացքում 1 ժամ են դիտել հեռուստացույց: Իսկ 7 ժամից ավել հեռուստացույց դիտող մասնակիցների մոտ, մահվան գործակիցը 47%-ով ավելի բարձր է եղել, քան մնացած մասնակիցների մոտ:
Բացի այդ, վերջիններիս մահվան հիմնական պատճառները եղել են քաղցկեղածին հիվանդությունները, շաքարախտը, սրտանոթային հիվանդությունները և այլն: Հետազոտողների կարծիքով դրա հիմնական պատճառը եղել է այն, որ նրանք շատ քիչ են շարժվում և հիմնականում վարում են նստակյաց կյանք, որի արդյունքում էլ օրգանիզմը կորցնում է իր դիմադրողականությունը և մի շարք հիվանդություններ աստիճանաբար գլուխ են բարձրացնում:
Ավելին, հեռուստացույցի առջև երկարատև գամաված լինելը մարդու մոտ առաջացնում է միայնության ախտանիշ:
Աղբյուր՝ Watching Too Much TV Is Slowly Killing Us, But Occasionally Watching Your Favorite Show Is Actually Healthy