ՖՈՏՈ․ Ուզում եմ լաց լինել, ատում եմ անարդարությունը․ ինչ է պատահել Հասմիկ Խոջյանին
Շոու բիզնեսstarnews.am-ը գրում է․ Դերասանուհի Հասմիկ Խոջյանը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա գրեթե ամեն օր ներկայացնում է իր առօրյան, աշխատանքը, դստեր հետ անցկացրած ժամանակը և այլն:
Դերասանուհու այս հրապարակումը տարբերվում է մյուսներից:Նա տխրել է, քանի որ Հունաստանի դեսպանատունը մերժել է իր և ամուսնու մուտքը Հունաստան, ինչը, դերասանուհին անարդարություն է համարում:
«Ուզում եմ լաց լինել»,-ասել է դերասանուհին`նշելով, որ ընդամենը մի քանի ամիս առաջ են ճամփորդել և որևէ խնդիր չի տեսնում մերժման:
Դերասանուհին նշել է, որ արդեն իսկ գնվել էին ավիատոմսերը, ամրագրված էր հյուրանոցը, սակայն նման բանի իրենք չէին սպասում: