Ռուսաստանին «ռազմավարական պարտություն» պատճառելու անգլո-սաքսոնական ծրագրերը դատապարտված են. Լավրով
ՄիջազգայինՌուսաստանին «ռազմավարական պարտություն» պատճառելու անգլո-սաքսոնական ծրագրերը դատապարտված են ձախողման։ Այդ մասին Սերգեյ Լավրովը հայտարարել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինի հետ հանդիպման ժամանակ։
«Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են անգլո-սաքսոնները կրկին միավորել գրեթե ողջ Եվրոպան՝ մարտի դաշտում Ռուսաստանին «ռազմավարական պարտություն» պատճառելու իրենց հայտարարած գծում», - ասաց նա։
Լավրովի խոսքով, այդ նպատակների համար է ստեղծվել Կիևի «բացահայտ նացիստական և ռասիստական» ռեժիմը։ Մինչև վերջերս, ինչպես հիշեցրեց ՌԴ արտգործնախարարը, նացիզմը դրսևորվում էր Բալթյան երկրներում և Լեհաստանում, իսկ այժմ այն «սկսում է ծաղկել» Գերմանիայում։ Այնտեղ, ինչպես նա ընդգծել է, ընդունում են օրենքներ, որոնք գործնականում ուղղված են նացիստ հանցագործների վերականգնմանը։