Թուրքիան օտարերկրացիներից մատնահետքեր կվերցնի
Թուրքիայի իշխանությունները նախատեսում են մատնահետքեր վերցնել երկիր ժամանող օտարերկրացիներից։ Այս մասին Sabah թերթին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիկայան։
«Թուրքիա մտնելիս, ինչպես ԱՄՆ-ում և Անգլիայում, մատնահետքեր կվերցվեն»,-ասել է նախարարը՝ չհստակեցնելով, թե երբ է նախատեսվում սկսել ծրագիրը։
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է նաև, որ պատրաստվում է կտրել հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած անձանց ինքնության վկայականները։ Դա, առաջին հերթին, վերաբերում է երկրում բնակվող Սիրիայի քաղաքացիներին։
Էրլիկայան նշել է, որ նման փաստաթղթեր կեղծելն անհնար է, և դրանց արտադրությունն արդեն սկսվել է։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հանրապետությունում կա 4,4 միլիոն օտարերկրացի, որից 3,1 միլիոնը՝ Սիրիայի քաղաքացիներ։