Մահացել է Գեւորգ Գեւորգյանի հայրը. հոգեհանգիստը՝ վաղը
ՀասարակությունՄահացել է «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հայրը:
«Օգոստոսի 12-ին վախճանվեց հայրս` Ալեքսանդր Գեւորգի Գեւորգյանը։ Հոգեհանգիստը` Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում, օգոստոսի 14-ին, ժամը՝ 18.00-ից մինչեւ ժամը՝ 20.00-ն, հուղարկավորությունը` օգոստոսի 15-ին, ժամը՝ 13.00-ին, Սբ. Հովհաննես եկեղեցուց», - տեղեկացնում է Գեւորգ Գեւորգյանը:
Ցավակցում ենք Գեւորգյանների ընտանիքին: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: