Մեղրի օգտակար հատկությունները. ամեն օր այն արժե օգտագործել
ՀասարակությունՄասնագետները գնհատել են ֆուզարիում տեսակի սնկերի դեմ օգտագործվող մեղրի արդյունավետությունը: Ինչպես հայտնի է, այս սնկերը տարածվում են բույսերի ու հողի մեջ:
Գիտնականները պարզել են, որ մեղրի նույնիսկ ցածր կոնցենտրացիաները քայքայում են սնկերի բջջային կառուցվածքը: Մասնագետների տեղեկությունների համաձայն, քրոնիկ վարակները կազմում են մարդկանց վարակովի հիվանդությունների 60-ից 80%-ը: Այդպիսի վարակները հաճախակի հանդիպում են այն վերքերի դեպքում, որոնք երկար ժամանկ չեն ապաքինվում:
Վերքերի վերին շերտի սնկերով վարակվելը կապված է տարատեսակ հակաբիոտիկների օգտագործման փաստի հետ, որոնց հետևանքով միկրոօրգանիզմների բարակ կենսաշերտը չի թողնում, որպեսզի վերքը լավանա:
Մեղրը կարող է քայքայել այդ կենսաշերտն ու արագացնել ապաքինումը: Մասնագետները նշում են, որ մեղրը որոշ հակասնկային միջոցներից ավելի արդյունավետ է աշխատում:
Աղբյուրը՝ gogetnews.info