Կիվին պարունակում է տարբեր օգտակար հատկություններ, որի մասին շատերը չգիտեն
ՀասարակությունԿիվին պարունակում է մեծ թվով դյուրամարս վիտամիններ ու հակաօքսիդանտներ:
Օսլոյի համալսարանի գիտնականները իրականացրել են 2 ամիս տևողությամբ հետազոտություններ, որին մասնակցել են 55 տարեկան, մի փոքր բարձր, սակայն կայուն զարկերակային ջնշմաբ տառապող 118 մարդ: Հետազոտողների հիմնական նպատակն է եղել պարզել, թէ ինչպես է կիվին ազդում սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց առողջության վրա:
Մասնակիցների կեսն, ամեն օր օգտագործել է 3 հատ կիվի, իսկ մնացածը օրական օգտագործել են 1 հատ խնձոր:
Իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն հիվանդների մոտ, ովքեր օգտագործել են կիվի, միջինում գրանցվել է զարկերակային ճնշման 4 մմ սնդիկի սյուն նվազում: Չնայած որ այդ թվերը շատ փոքր են, գիտնականները մտադիր են շարունակել հետազոտությունները: