Պլաստիկե շշերի վատ հետևանքը՝ ատամի էմալի համար
ՀասարակությունԵվրոպացի գիտնականները հաստատել են, որ պլաստիկե շշերում առկա նյութը քայքայում է երեխաների ատամի էմալը: Այդ թեմայի վերաբերյալ իրականացված հետազոտության ընթացքում մասնագետներն ապացուցել են, որ պլաստիկե շշերի մեջ առկա են քիմիական նյութեր, որոնք քայքայում են հորմոնները: Նրանք կարող էին մասնակցություն ունենալ ատամի էմալի ձևավորման պրոցեսին, սակայն դա տեղի չի ունենում, քանի որ Բեսֆենոլ А-ն կանխում է այդ գործընթացները:
Այն արդեն կես դար է ինչ օգտագործվում է որպես պլաստիկի կարծրացման համար անհրաժեշտ նյութ: Ապացուցված է, որ պլաստիկե շշերից ըմպելիքներ օգտագործող՝ 6-9 տարեկան երեխաների 18%-ի մոտ քայքայվում է ատամի էմալը: