Ամենից համեղ փքաբլիթի պատրաստման եղանակը
ՀասարակությունԱյսօր ձեզ կներկայացնենք ամենից համեղ փքաբլիթի պատրաստման եղանակը:
Բաղադրամասեր
250 գրամ եփած խտացրած կաթին ՝
250 մլ կաթ,
0,5 կգ ալյուր,
80գր սերուցքային կարագ,
50 գր շաքարավազ,
2 հատ ձու,
15 գր դրոժ,
25 գր կիտրոնի հյութ,
25 գր նարնջի քերած կեղև,
շաքարի փոշի ՝ ըստ ցանկության,
մի պտղունց աղ,
բուսայուղ
Պատրաստման եղանակը
Կաթը դնել կրակին: Տաք կաթին ավելացնել շաքարավազի մի մասն ու դրոժը։
Շաքարավազի մյուս մասը ձվի հետ հարել։
Ավելացնել աղ, նարնջի կեղևը, կիտրոնի հյութը, կարագը ու դրոժով զանգվածը։ Վերջում ավելացնել ալյուրը:
Այս չափաբաժինը նախատեսված է 20 հատ փքաբլիթ պատրաստելու համար:
Խմորը բաժանել 20 հատ գնդերի։
Գնդերի կենտրոնում լցնել մի փոքր խտացրած կաթ ու ամրացնել 4 կողմից։
Տապակել 4 կողմով, իսկ վերջում զարդարել շաքարի փոշիով։