Ամռանը աջիկայի պատրաստման ամենաարագ և հեշտ ձևը
ՀասարակությունԱյսօր ձեզ կներկայացնենք, թե որն է ամռանը աջիկայի պատրաստման ամենաարագ և հեշտ ձևը:
Բաղադրամասեր
3 կգ լոլիկին ՝
0,5 կգ խնձոր,
0,5 կգ գազար,
50 գ կծու պղպեղ,
1 հատ քաղցր պղպեղ,
0,5 բաժակ քացախ,
100 գ սխտոր,
0,5 բաժակ բուսայուղ,
1 ճ/գ աղ,
0,3 ճ/գ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Քաղցր պղպեղը մաքրել սերմերից:
Մաքրել և կեղևազրկել գազարը և խնձորը:
Մաքրել և շերտատել սխտորը: Կծու պղպեղը մաքրել սերմերից:
Մսաղացով անցկացնել լոլիկը, քաղցր և կծու պղպեղները, խնձորը և գազարը: Խառնուրդի մեջ անպայման ավելացնել բուսայուղ:
Ստացված զանգվածը դնել ցածր կրակի վրա և եփել մոտ 2-2.5 ժամ:
Հետո ավելացնել մանրացրած սխտորը, շաքարավազը, քացախը և աղը: Աջիկան եփել ևս 30 րոպե:
Մինչ աջիկան եփվում է, պատրաստել բանկաները. լավ լվանալ և ստերիլացնել դրանք:
Տաք աջիկան լցնել բանկաների մեջ և փակել կափարիչով: Շրջել բանկաները և թողնել, որ սառչեն: