Թռչնի կաթով տորթի նոր պատրաստման ձև. չտեսնված համեղ
ՀասարակությունԲաղադրամասեր
140 գրամ ցորենի ալյուր,
60 գրամ ձվի սպիտակուց,
460 գրամ շաքարավազ,
1/2 թեյի գդալ լիմոնի թթու,
100 գրամ խտացրած կաթ,
4 գրամ ագար-ագար,
2 գրամ վանիլի էկստրակտ,
75 գրամ շոկոլադ,
350 գրամ սերոցքային կարագ,
2 հատ հավի ձու
Պատրաստման եղանակը
Ագարը թրչել 140 մլ ջրում մի քանի ժամ։
Կարագը պահել սեյակային ջերմաստիճանում, որպեսզի հալի։ Շերտերի համար խառնել 100 գրամ կարագը, 100 գրամ շաքարավազով։
Ավելացնել 2 հատ ձու,վանիլին։ Հարել մինչև սպիտակելը և շաքարավազի հալելը։
Խմորը բացել երկու կլորի, ֆորմաների չափսերով։ Թխել 200-230 աստիճանում 10 րոպե։ Եթե շերտերը մեծ են, կողքերի կտրատել։ Սարեցնել չհանելով թղթի վրայից։
Հարել 200 գրամ կարագը և 100 գրամ խտացրած կաթը։ Ավելացնել վանիլին և պահել որոշ ժամանակ։ Ագարով ջուրը մարմանդ կրակի վրա հասցնել եռման։ Անընդհատ հարել, որպեսզի ագարը ամբողջությամբ հալի։ Եռացնել 1 րոպե։ Ավելացնել 40 գրամ շաքարավազ և դնել միջին կրակի վրա։ Անընդմեջ խառնելով հասցնել եռման։ Երբ առաջանա սպիտակ փրփուր հանել կրակից։
Ստուգեք պատրաստ է, թե ոչ, պարզապես գդալով մի փոքր կտոր վերցրեք սիրոպից և եթե նրա հետևից ձգվի բարակ թել, ապա այն պատրաստ է։
Sաքացնել մինչ 80 աստիճանը։ Միաժամանակ հարել սառաց սպիտակուցները մեծ թասի մեջ մինչև կայուն մակերես առաջանալը։ Ավելացնել լիմոնի թթու և հարել մինչև պնդանալը։
Սպիտակուցների վրա ավելացնել բարակ շերտով տաք սիրոպը, զանգվածը պետք է լավ մեծանա։ Հարել մինչև պնդանալը։
Խառնել կարագը և խտացրած կաթը, դանդաղ արագությունով։ Երբ խառնվի սուֆլեն պատրաստ է։ Ֆորման պատել ամբողջությամբ թղթով։
Դնել խմորի մեկ շերտը։ Ավելացնել սուֆլեի կեսը ֆորմայի մեջ։ Վրան դնել ևս մեկ խմորի շերտ և նորից լցնել սուֆլեն։ Պահել սարնարանում 3-4 ժամ։ Շոկելադը հալեցնել կարագի հետ և լցնել տորթի վրա։