Չեզոքացվել է ՀԱՄԱՍ-ի անդամը, որը հոկտեմբերին մասնակցել է Իսրայելի վրա հարձակմանը. ՑԱԽԱԼ
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սպանել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի անդամ Իսմայիլ Նոֆալին այս շաբաթ Գազայի հատվածի կենտրոնական Նուսեյրաթ փախստականների ճամբարի մոտ ավիահարվածի ժամանակ՝ պնդելով, որ նա մասնակցություն է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը:
«Իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Նուսեյրաթ շրջանում հարվածել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչ Իսմայիլ Նոֆալին, ով պատասխանատու էր Իսրայելի տարածք հրթիռների արձակման համար և մասնակցել է հոկտեմբերի 7-ի ջարդերին», - ասվում է բանակի հաղորդագրության մեջ: