Ախտանիշներ, որոնք Ձեզ կզգուշացնեն՝ գրիպից հետո զարգացած սրտի հիվանդությունների մասին
ՀասարակությունԳրիպից հետո յուրաքանչյուր տասներորդ մարդու մոտ սրտի խնդիրներ են ի հայտ գալիս, ուստի դրանք ժամանակին հայտնաբերելու համար սրտաբան Աննա Ռատնիկովան թվել է այն ախտանշանները, որոնք նկատվում են նման դեպքերում։
Սրտաբանի խոսքով՝ գրիպի այս տեսակի ամենատարածված հետևանքներից մեկը միոկարդիտն է, որը բնորոշվում է կրծքավանդակի անսպասելի ցավերով, սրտի ռիթմի խանգարումներով ու հևոցով։ Ընդ որում, այս բարդությունն ի հայտ է գալիս է ոչ թե անմիջապես, այլ որոշ ժամանակ անց, գրում է TVspb.ru-ն։
Նման խնդիրների զարգացումից խուսափելու համար հարկավոր է ճիշտ բուժել հիվանդությունն ու ժամանակին դիմել բժիշկներին։ Բացի այդ, խոզի գրիպի ժամանակ հարկավոր է հիշել հանգստի մասին և ոչ մի դեպքում չփորձել բուժվել «ոտքի վրա»։