Փարիզ-2024. Դավիթ Չալոյանը պարտվեց և ավարտեց ելույթները Օլիմպիական խաղերում
ՍպորտԲռնցքամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի միակ մասնակից, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը +92 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում մենամարտեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆա Դրիսիի հետ, որը հաղթեց երեք ռաունդներում էլ (5:0)՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
Հայ բռնցքամարտիկը ավարտեց մրցելույթը Օլիմպիական խաղերում։