Սննդամթերքի որ տեսակներն են նպաստում քաղցկեղի զարգացմանը
ՀասարակությունԱմերիկացի ուռուցքաբան Նիկոլ Էնդրյուսի խոսքով՝ վերամշակված մսի և ալկոհոլի գործածությունը կարող է բարձրացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Այս մասին հայտնում է Healthnews-ը։
Ինչ վերաբերում է վերամշակում անցած մսին, ապա այն բարձրացնում է կոլոռեկտալ քաղցկեղի (հաստ աղիքի քաղցկեղ) զարգացման հավանականությունը։ Վերամշակված միս է համարվում՝ կենդանական ծագման այն մթերքը, որը ստացվում է աղով մշակման, պահածոյացման, ծխեցման կամ պահպանման ժամկետի ավելացմանն ու համի բարելավմանն ուղղված այլ գործընթացների արդյունքում: Բանն այն է, որ երշիկի, նրբերշիկի կամ խոզապուխտի պատրաստումը ենթադրում է բարձր ջերմաստիճանի տևական ազդեցություն և պահածոյացնող նյութերի գործածություն, իսկ դրանք քաղցկեղածին գործոններ են։
Բացի այդ ուռուցքաբանը հավելել է, որ վտանգավոր կարող է համարվել նաև կարմիր միսը (խոզի միս, տավարի միս և գառան միս)։ Բանն այն է, որ կարմիր միսը պարունակում է հեմային երկաթ, որը ևս քաղցկեղածին ազդեցությամբ օժտված տարր է։