Փարիզ-2024. Իտալուհի բռնցքամարտիկը հրաժարվել է շարունակել մենամարտը տրանսգենդերի հետ(տեսանյութ)
ՍպորտՓարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարի 56 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում ալժիրցի Իման Խելիֆը 46 վայրկյանում հաղթել է իտալուհի Անջելա Կարինիին, որը դեմքին երկու հարված ստանալուց հետո հրաժարվել է շարունակել պայքարը։
Իման Խելիֆը 2023թ․ աշխարհի առաջնությունում որակազրկվել էր գենդերային թեստը չանցնելու պատճառով։ Նրա արյան մեջ տեստոստերոնի մակարդակը կանանց թույլատրելի սահմանից զգալիորեն բարձր էր եղել։ Սակայն 2024-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց, որ Իման Խելիֆը կին է եւ կարող է մասնակցել Խաղերին։
Մենամարտից հետո Անջելա Կարինին արտասվել է եւ հայտարարել, որ երբեք կանանց բռնքամարտում այդ հզորության հարվածներ չի ստացել եւ քթի ուժեղ ցավի պատճառով է ստիպված եղել լքել պայքարը։