Հիտլերը գերեզմանում շուռ է եկել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԱՆՀԵՐՔԵԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
(«ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՄՏՆԵԼ ԻՍՐԱՅԵԼ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՄՏԱՎ ԼԻԲԻԱ ԵՎ ՂԱՐԱԲԱՂ, ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Իսրայելի ՊՆ-ից հայտնում են, որ Էրդողանը չպիտի գլուխ գովա, որովհետեւ Ղարաբաղ միասին են մտել։
**
ՊԼԱՆԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ
(ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆ ԳԱՐԵԳԻՆ ԽՈՒՄԱՐՅԱՆԸ ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ 0 ՁԱՅՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նարկոդիսպանսերից հայտնում են, որ այս ընտրությունը ցույց տվեց Խումարյանի կողմից նիկոլի ռադիոհարցազրույցը քննադատելուց հետո Հանրային հեռարձակողի խորհրդի մոտ առաջացած խորը խումհարը դեռեւս առկա է ։
**
ԱՍՏՎԱԾ ԷԼ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ
(ՓՈՔՐ ՎԵԴԻԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ՍԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ զօօլոգների` եթե փոքր Վեդիում մանկապարտեզի երեխաներին հասարակ դաստիարակն է խոշտանգում, ապա մեծ Վեդիում վախ կա, որ կռակադիլ Գարիկը հում-հում կուտի։
**
ՈԳՈՒ ՍՈՎԻ ՄՈՒՆԵՏԻԿՆԵՐԸ
Ըստ թեոլոգների` եթե Եվրոպայի նոր պաշտանմունքը Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ «Խորհրդավոր ընթրիքի» այլասերված մեկնումն էր, ուրեմն Հայաստանին դեպի այլասերված Եվրոպա քարշ տալ ցանկացող խզմալյանաշինյանական сброд -ը` նրանց սրբերը։
**
Чем черт не шутить!
Ըստ սպիրիտների` Էրդողանի` Իսրայել մտնելու հայտարարությունից հետո՝ Հիտլերը գերեզմանում շուռ է եկել։
**
ԱՊԱԳԱ ԿԱ, ԿԱ ԱՊԱԳԱ
(ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻՑ ԱՆՁՐԵՎԱՋՐԵՐԸ ՆԵՐՍ ԼՑՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի` քանի որ օպերայի շենքը անձրեւաջրեր են լցվում, որոշել են Օպերայի եւ բալետի թատրոնը տեղափոխել Աշտարակ, իսկ շենքը վաճառել: