Փարիզ-2024. Դավիթ Չալոյանը հաղթեց և քառորդ եզրափակիչում է
ՍպորտՓարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը (+92 կգ) մեկնարկեց հաղթանակով:
1/8 եզրափակիչում Չալոյանը 3-2 հաշվով ծանր պայքարում կամային հաղթանակի հասավ գերծանր քաշային կարգի երկրորդ համար, բրիտանացի Օրի Դելիշեսի նկատմամբ:
26-ամյա Չալոյանն օգոստոսի 2-ին քառորդ եզրափակիչում կմենամարտի էկվադորցի Ժերլոն Ժիլմար Կոնգո Չալայի դեմ: