Նոր վտանգավոր գործոն՝ հաքերների կողմից
ՀասարակությունՕրերս բացահայտվել է, որ հաքերները մշակել են նոր ծրագիր:
Պարզվել է, որ գաղտնաբառերի համար ամենահաճախ օգտագործվող բառերից են՝ «forever», «hacker», «admin» և «password»: Տարածված կոմբինացիաներն են՝ «qwerty12345» և «12345»:
Այսօրվա ալգորիթմները հաշվի են առնում նիշերի փոխարինումը, օրինակ՝ «e»-ն «3»-ի, «1»-ը «!»-ի, կամ «a»-ն «@»-ի, և գիտեն ամենատարածված կոմբինացիաների մասին, ինչպիսիք են «qwerty»-ն կամ «12345»-ը:
Այդ ամենից պաշտպանվելու համար՝ Kaspersky Lab-ի Kaspersky Digital Footprint Intelligence ծառայության ղեկավար Յուլիա Նովիկովան կարծում է, որ գաղտնաբառերի կառավարիչների օգտագործումը մնում է մուտքանուններն ու գաղտնաբառերը պաշտպանելու արդյունավետ մեթոդը: Այս հավելվածները թույլ են տալիս ստեղծել ամենադիմացկուն, բոլորովին պատահական համակցությունները։ Ավելին, դրանք անվտանգ պահպանում են գաղտնաբառերը։