«Վերին Լարս»-ում ավելի քան 2,700 բեռնատար է կուտակվել
ՀասարակությունՌուս-վրացական սահմանին «Վերին Լարս» անցակետում ավելի քան 2,700 բեռնատար է սպասումանցնելու հերթին։ Այս մասին, interfax-russia.ru-ի փոխանցմամբ, հաղորդվում է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կառավարման տարածաշրջանային կենտրոնի պորտալում։
Հուլիսի 29-ի առավոտվա դրությամբ երթևեկության էլեկտրոնային հերթում գրանցվել է ընդհանուր առմամբ 2,737 բեռնատար։
Հաղորդվում է, որ ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն խոսել էր պետական սահմանին տարանցիկ մեքենաների կուտակման պատճառով հանրապետությունում բարձր զգոնության ռեժիմ մտցնելու մասին։ Այս ռեժիմի շրջանակում բեռնատարների մուտքը տարածաշրջան սահմանափակվում է մինչև կայանատեղերի հասանելիությունը։
Ռազմավիրական ճանապարհն այսօր միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ։ Այն անցնում է Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով։