Յուրաքանչյուրն իր ոլորտում ջանասեր աշխատանքով ու սիրով է միայն հողը դարձնում Հայրենիք
ԻրավականՄարդկությունն այլ բան, քան աշխատանքով բարեկեցիկ ապրել, չի նախատեսել։ Իրավամբ, յուրաքանչյուրն իր ոլորտում ջանասեր աշխատանքով ու սիրով է միայն հողը դարձնում Հայրենիք։ Մնացյալը հակասում է բնական իրավունքի նորմերին։ Առերևույթ, կարող է ապահովել լոկալ հաղթանակներ, բայց գլոբալ առումով բացառապես աշխատանքով է պայմանավորված քո, քո ընտանիքի, վերջապես քո պետության գոյության գրավականը։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է գիտակցել, որ դա ոչ թե իրավունքի դաշտում է, այլ՝ պարտականությունների, ընդ որում, պարտադիր բոլորի համար։ Այդ թվում առաջնահերթ՝ պետական մարմինների։
Լևոն Բաղդասարյան