Արձակուրդից հետո՝ ֆիզարձակուրդ կգնա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի**
ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳԻՍՏ, ԿԱՄ ԳԻՏԵՔ ՏԱԼԸ ՀԵՇՏ ԲԱՆ Ա
(«ԵՐԲԵՔ ՉԵՄ ԼՍԵԼ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՈՐԵՎԷ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐ 29- ՕՐՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ ԳՆԱ» ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԻ` ՆԻԿՈԼԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` բա գիտեք հեշտա, Նիկոլը վեց տարի անընդհատ տվել ա ու զիջել ա, հիմա պիտի հանգստանա, որ գա ու նորից տա։
**
ՈՎ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՄԵՐ ԾԱՌԸ, ՄԵՆՔ ՆՐԱՆՑ ԱՆՏԱՌԸ
(ԱՎԻՆՅԱՆԻ` 35 ՀԵԿՏԱՐ ԾԱՌ ԵՆՔ ՏՆԿԵԼ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍԱԿՈՒՐԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ հուդայագետների` սակուրաների փոխարեն պիտի անպտուղ թզենիներ տնկեր, որ հետո երկիրը ծախող հուդաները կախվեին։
**
ՄԻՆՉԵՎ ԳԱՐՈՒՆԸ ԳԱ, ՍԱԿՈՒՐԱՆ ԿԾԱՂԿԻ
ՔՊ-ից հայտնում են, որ Ավինյանին հիմի իմպիչմենտ չեն անելու, սպասելու են մինչեւ սակուրաների տնկիները ծաղկեն, որ տակը ռիտուալնի խարակիրի անեն։
**
ԴԵԿՐԵՏ
Ըստ Գինեկոլոգիայի ինստիտուտի կատարած վիզուալ հետազոտության` Նիկոլի կաթնագեղձերը այն վիճակում են, որ նա, ամենայն հավանականությամբ, 29-օրյա արձակուրդից հետո` ֆիզարձակուրդ կգնա։
**
ԱՄՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՋՈ ԲԱՅԴԵՆԻՆ
(ՔԱՄԱԼԱ ՀԱՐԻՍԻ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԱՐՏԱՍԱՆԱԾ` ՍԻՐՈՒՄ ԵՄ ԲԱՅԴԵՆԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ում էլ ԱՄՆ նախագահի թեկնածուի պատվավոր տեղը զիջեին, Բայդենի սիրուց կմեռներ:
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՄԱՍՈՎ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՈՉՆՉԻ ԱՌԱՋ ԿԱՆԳ ՉԱՌՆԵԼ, ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼԵՐԻ ԳՆԱԼ` ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բալասանյանը որ ընկնում ա, ՔՊ-ի դանակավորները շատանում են: