Ռանոսը գոլի հեղինակ է դարձել հոլանդական ակումբի դեմ խաղում(տեսանյութ)
Սպորտ
Մյունխենգլադբախի «Բորուսիան» այսօր անցկացրեց նախամրցաշրջանային երկրորդ ընկերական հանդիպումը։ Գերմանական թիմը 3։1 հաշվով հաղթեց հոլանդական «Ֆորտունա Սիտարին»։
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը խաղադաշտ մտավ ընդմիջումից հետո և 56-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գոլը՝ հաջող իրացնելով 11 մետրանոցը։