Պետականությունը բախտի քմահաճույքին չպետք է թողնել, Արցախն է մեր լուսավոր գալիքը․ Վրթանես Սրբազան Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ Շաքարով կտրենք «բդի» համտեսումը, բայց... Անդրանիկ Թեւանյան, դու էլի հատեցիր իմ կարմիր գիծը. Դավիթ Մկրտչյան ՇՏԱՊ․ Փաշինյանը գլխատել է Սյունիքը, թուրքը արդեն Հայաստանում է․ փոխգնդապետի բացահայտումը ԽՍՀՄ-ի վերածնունդը տեղի կունենա 2025 թվականին. Անատոլի Վասերման Երբ սպասում ես՝ չիմանալով, թե ինչ անել, սա է տառապանքի ամենատանջալից ձեւը Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանի ծննդյան օրն է Հարթակ չես բարձրանալու, մարդկանց էշի տեղ դնելու փորձեր չես անելու, սա քեզ ասում եմ ես. Նարեկ Մալյան Արմանը լավ է հարվածում, սիրում եմ ռևանշ մենամարտեր. Մախաչև

Հայաստան մտնող ֆինանսական հոսքերը շարունակում են կրճատվել․ 168.am

Տնտեսություն

168․am-ը գրում է․ Մասնավոր փոխանցումների միջոցով Հայաստան մտնող ֆինանսական հոսքերը շարունակում են կրճատվել։ Այս տարի գրեթե 16 տոկոսով ավելի քիչ գումար է եկել։

Կենտրոնական բանկի տվյալներով, բանկային համակարգով անցած տարվա առաջին հինգ ամիսներին եկել էր 2 մլրդ 480 մլն դոլար, այս տարի եկել է 2 մլրդ 88 մլն դոլար։

Կապիտալի մուտքը Հայաստան այս խողովակով կրճատվել է 392 մլն դոլարով։

Կրճատվել են՝ ինչպես առևտրային, այնպես էլ՝ ոչ առևտրային նպատակով եկող գումարները։

Առևտրային հոսքերը կազմել են 1 մլրդ 695 մլն դոլար, ինչը նախորդ տարվանից պակաս է 205 մլն դոլարով։

Անցած տարի բանկային համակարգով փոխանցված առևտրային հոսքերը կազմել էին 1,9 մլրդ դոլար։

Նվազել են գրեթե 10,8 տոկոսով։

Նվազումը շատ ավելի մեծ է եղել ոչ առևտրային ֆինանսական մուտքերի պարագայում։ Դրանց կրճատումը գերազանցում է 32 տոկոսը։ Անցած տարի շուրջ 580 մլն դոլար էին, այս տարի ընդամենը 393 միլիոնի սահմաններում են։

Գրեթե 187 միլիոնով պակաս։

Հիշեցնենք, որ սրանք քաղաքացիների կողմից ուղարկվող գումարներն են, որոնք ունեն գերազանցապես սոցիալական նշանակություն։ Դրանց հաշվին մարդիկ լուծում են իրենց կենցաղային խնդիրները։ Այդ գումարներն են, որոնք անհամեմատ ավելի մեծ տեմպերով են կրճատվել։

Մասնավոր ֆինանսական հոսքերի նվազումը տեղի է ունեցել հիմնականում Ռուսաստանից եկող գումարների կրճատման հաշվին։ Տարվա առաջին հինգ ամիսներին Ռուսաստանից գրեթե 464 մլն դոլարով ավելի քիչ ֆինանսական միջոցներ են փոխանցվել Հայաստան։ Եթե անցած տարի դրանք կազմել էին գրեթե 1 մլրդ 833 մլն դոլար, այս տարի կազմել են 1 մլրդ 369 մլն դոլար։

Ռուսաստանից Հայաստան ուղարկվող գումարները նվազել են առնվազն 25 տոկոսով։

Ոչ առևտրային հոսքերն ավելի շատ. նվազումն անցնում է կրկնակից։

Անցած տարվա 356 միլիոնից դարձել են շուրջ 162 միլիոն՝ 194 միլիոնով պակաս։

Թե ինչո՞վ է պայմանավորվել բանկային համակարգով իրականացվող ոչ առևտրային փոխանցումների այսպիսի կտրուկ կրճատումը, կարող են լինել տարբեր պատճառներ։ Բայց պետք է ենթադրել, որ պատճառներից մեկն էլ, թերևս, այն քաղաքականությունն է, որն իրականացվում է իշխանությունների կողմից տրանսֆերտների նկատմամբ։

Ինչպես հայտնի է, եկամուտների համատարած հայտարարագրման շրջանակներում կառավարությունը պատրաստվում է հարկել դրսից ուղարկվող գումարները։ Ճիշտ է, անցած տարի իրականացված փորձը ձախողվեց՝ բախվելով քաղաքացիների համատարած դժգոհությունների ու դիմադրության հետ, բայց դա չի նշանակում, թե իշխանությունները հրաժարվել են այդ մտքից։

Եկամուտների համատարած հայտարարագրման շրջանակներում տրանսֆերտների հարկումը մնում է օրակարգում։

Ըստ էության, դա էլ ստիպել է հատկապես արտագնա աշխատանքի մեկնողներին՝ զգուշավորություն ցուցաբերել և խուսափել բանկային համակարգով գումարներ փոխանցելու պրակտիկայից։ Չի բացառվում, որ այդ գումարների մի մասը, ինչպես նախկինում էր, կրկին անցել է կանխիկի դաշտ։ Այդ ճանապարհով մուտքերը ոչ մի տեղ չեն երևում, թեև դրանց ծավալները բավական մեծ են ոչ առևտրային փոխանցումների մեջ։

Ֆինանսական հոսքերի նվազման հետևանքով, էապես պակասել են մասնավոր փոխանցումներից ներսում մնացող գումարները։ Նախորդ տարի դրանք գերազանցել էին 767 մլն դոլարը, այս տարի եղել են 449 միլիոնի շրջանակներում։

Գրեթե 318 միլիոնի նվազում կա, որից 196 միլիոնը մաքուր տրանսֆերտների բաժինն է։

Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե դրսից Հայաստան եկող այս գումարները բացառապես դոլարով են։ Իրականում, սակայն, այդպես չէ։

Դրանց մեծ մասը ռուսական ռուբլով են. ստացված 2 մլրդ 88 մլն դոլարից՝ 1 մլրդ 268 միլիոնը, ինչը կազմում է ընդհանուր հոսքերի 60-61 տոկոսը։

Ռուսաստանից Հայաստան եկող գումարներն առավելապես ռուբլով են։

Դոլարային հոսքը շատ փոքր է՝ 1 մլրդ 369 միլիոնից՝ ընդամենը 101 միլիոնը, որը կազմում է ընդհանուրի հազիվ 7 տոկոսը։ Մնացածը ռուբլով հոսքերն են։

Զուտ դոլարային մուտքերը, նաև Ռուսաստանից ստացվող, 512 միլիոնի կարգի են։ Դրանք 31 տոկոսով կրճատվել են։

Դոլարային մուտքերն ընդհանուր տրանսֆերտների անգամ 25 տոկոսին չեն հասնում։

Եվրոյի պարագայում նույնիսկ ավելի քիչ են՝ շուրջ 253 միլիոն կամ ընդամենը 12 տոկոսը։

Ռուբլուց, դոլարից ու եվրոյից բացի, այլ արժույթներով ևս որոշակի գումարներ են գալիս Հայաստան։ Բայց դրանց կշիռն ընդհանուրի մեջ մեծ չէ։

Ռուբլին, որը մտնում է Հայաստան, հիմնականում մնում է, փոխարենը՝ դուրս է գալիս դոլար, եվրո, նաև՝ այլ տարադրամ։ Ռուբլով արտահայտված 1 մլրդ 268 մլն դոլար ներհոսքի դիմաց մասնավոր փոխանցումների միջոցով Հայաստանից դուրս է եկել ընդամենը 212 միլիոնը։

Ավելի քան 1 մլրդ 56 միլիոնը մնացել է ներսում։

Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանի ինչի՞ն է պետք այդ քանակությամբ ռուբլին։ Բայց պետք է հիշել, որ վերջին տարիներին Ռուսաստանի հետ արտաքին առևտուրը, այդ թվում՝ նաև ներմուծվող էներգակիրների դիմաց վճարումներն իրականացվում են հիմնականում ազգային արժույթով։

Մյուս արժույթների պարագայում հակառակն է. ավելի քիչ դոլար է մտել, քան դուրս եկել։ Նույնը նաև եվրոյի պարագայում է։

Մասնավորապես՝ 512 միլիոն դոլարային մուտքեր են եղել, դուրս է եկել 797 միլիոն։ Եվրոյով՝ 253 միլիոն մուտքերի դիմաց, ելքերը հասնում են 433 միլիոնի։

Ստացվում է, որ մասնավոր փոխանցումների միջոցով ավելի շատ դոլար ու եվրո է դուրս եկել Հայաստանից, քան մտել է, բայց այդ արժույթները շարունակել են արժեզրկվել։ Թեև ազդեցությունը բացասական է եղել։

Կտրուկ ավելացել են այլ արժույթներով Հայաստանից գնացած գումարները։ Եթե նախորդ տարի դրանք կազմել էին 138 միլիոն, այս տարի հասել են 185 միլիոնի։ Թե ի՞նչ արժույթով են եղել այդ գումարները, Կենտրոնական բանկը չի մանրամասնում։

 






Պետականությունը բախտի քմահաճույքին չպետք է թողնել, Արցախն է մեր լուսավոր գալիքը․ Վրթանես ՍրբազանՄայր Տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագՇաքարով կտրենք «բդի» համտեսումը, բայց... Անդրանիկ Թեւանյան, դու էլի հատեցիր իմ կարմիր գիծը. Դավիթ ՄկրտչյանՇՏԱՊ․ Փաշինյանը գլխատել է Սյունիքը, թուրքը արդեն Հայաստանում է․ փոխգնդապետի բացահայտումըԽՍՀՄ-ի վերածնունդը տեղի կունենա 2025 թվականին. Անատոլի ՎասերմանԵրբ սպասում ես՝ չիմանալով, թե ինչ անել, սա է տառապանքի ամենատանջալից ձեւըԱյսօր ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանի ծննդյան օրն էՀարթակ չես բարձրանալու, մարդկանց էշի տեղ դնելու փորձեր չես անելու, սա քեզ ասում եմ ես. Նարեկ ՄալյանԱրմանը լավ է հարվածում, սիրում եմ ռևանշ մենամարտեր. ՄախաչևՏիրան Խաչատրյանը հայրենասեր քաջորդի է եղել. ՔյոխԿուրսկի ճակատում ոչնչացվել է բրիտանական վերջին «Չելենջեր»-ներից մեկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ամաչում եմ այսպես ապրելու համար...Ով է բերել Նիկոլ Փաշինյանին. Մալյանը փաստեր կհրապարակիԹալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդունԱրեւի վրա տեղի է ունեցել Х բարձրագույն դասի նոր բռնկումՄայրը հանել է դստեր շորերը, ձեռքերով, ոտքերով հարվածել է նրան և փակել խորդանոցումՏիկնիզյանը և «Լոկոմոտիվը» պայմանավորվածություն են ձեռք բերելԴեռահասների հանցախումբը ինտերնետ-ծանոթությունից հետո տղամարդկանց կանչել է ժամադրության եւ դաժանաբար ծեծել նրանցԴեպի Եվրատեսիլ-ի հայտագրմանը մնաց 7 օրԱրցախից հայերին վտարած Ալիևը հեքիաթ է պատմել քրիստոնյաների նկատմամբ հանդուրժողականության մասինՇաքարը ճաղատության դեմ. բրիտանացի գիտնականների նոր բացահայտումը Լեոնարդո դա Վինչիի հանելուկները. 5 օգտակար եզրակացություն բոլորի համարԻնչո՞ւ չի կարելի 100 տոկոսով լիցքավորել հեռախոսը. կարևոր է իմանալՈվքե՞ր ունեն որոշակի արտոնություններ տրանսպորտից օգտվելիս. ի՞նչ զեղչեր են սահմանվածՄարդիկ, ովքեր ձեզ ցավ են պատճառել: Ինչո՞ւ են նրանք հայտնվել ձեր կյանքումՄոլորակի ամենաբարձր լեռան առեղծվածներըԱրարատում տրանսպորտը թանկացնում ենՆԱՍԱ-ի զոնդը պատմության մեջ ամենամոտիկ թռիչքը կկատարի դեպի ԱրևՍիրիայի նոր ղեկավարը հանդիպել է քրիստոնյա հոգևորականների հետ Կալանավորել են Ալիևի զարմուհունՅակուտիայում հայտնաբերվել է մամոնտի ձագի մարմին՝ 50,000 տարվա վաղեմությամբ2025 թվականը ամենևին Արցախցու համար բարին չի խոստանում.արցախցի փաստաբանՓաշինյանը որոշել է հիմա էլ մարտահրավեր նետել ողջ հայոց պատմագիտությանը․ Էդուարդ ՇարմազանովՀետաքրքիր դիզայներական լուծումներով կառույցներԱյսօր Սուրբ Ծննդյան Ճրագալույցն է, կմատուցվի Ս․ Պատարագ․ խորհուրդը և նշանակությունըԵրևանում 3 հնդիկ մտել են մեկ այլ հնդիկի բնակարան, ծեծել նրան, հափշտակել 200,000 դրամ ու փախելՍպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույցՀայտնի փաստաբանը հանդես է եկել շտապ հայտարարությամբ. Հայրիկյանի նկատմամբ շարունակվող հալածանքների դեպքում կտրվի կոշտ իրավական գնահատականՈրոշ հասցեներում ջուր չի լինիԵՐԲ ՎԵՐԱԴԱՌՆԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՆՁ 99 ՏՈԿՈՍՈՎ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԵՆՌուսամե՞տ, թե՞ արեւմտամետ․ Հովիկ Աղազարյանը բացահայտում է, թե ինչ ուղղվածություն է որդեգրել իր հիմնադրած կուսակցությունըՀՀ-ում կա փակ ավտոճանապարհՎերջին 6-7 տարիները դաս չեն եղել փաշինյանական հաճախորդների համարԼինելու են նախկին ՔՊ-ականներ․ Հովիկ Աղազարյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում․ նորաստեղծ կուսակցությունը անակնկալներ է խոստանումՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՀայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերըՎաղը ցերեկվանից սկսած տեղումները կդադարենՓողի օվկիանոս. 2025 թվականի հունվարի 5-ից կենդանակերպի այս նշաններն անսպասելիորեն կհարստանանԱմենատարրական հարցում ցույց է տալիս, ինչքան «խնամքով» է ծախսում պետբյուջեի միջոցները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top