Ռանոսն իր ծննդյան օրը գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)
Սպորտ
Այսօր` հունիսի 20-ին, Մյունխենգլադբախի «Բորուսիան» ընկերական հանդիպում է անցկացրել «Վեգբեր Բեկ» թիմի հետ։ Հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ «Բորուսիայի», իսկ Հրանտ-Լեոն Ռանոսը 45-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ այսօր հայ ֆուտբոլիստը նշում էր ծննդյան տարեդարձը։