Անգլիացիներն էլ վարակվեցին թուրքերից
Սպորտ«Եվրո-2024»-ի եզրափակչում Իսպանիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանուն եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Թվում է` ամեն ինչ բնական է. խաղում մեկը պետք է պարտվի, մյուսը` հաղթի: Բայց պարզվում է` իրավիճակ է փոխվել Եվրոպայում, կամ էլ «Եվրո-2024»-ին թուրքերի աղմկոտ ծեծկռտուքից վարակվել են անգլիացիները:
«Իրավունք»-ի ՈւԵՖԱ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն` խաղից հետո թեժ վեճ է բռնկվել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի եւ ավագ Հարի Քեյնի միջեւ: Քեյնիին միացել են նաեւ ընտրանու հին խաղացողները եւս: Սաութգեյթը եւ Քեյնին միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել, մասնավորապես` հավաքականի ավագը մեղադրել է գլխավոր մարզչին տակտիկական սխալներ թույլ տալու եւ վերջնարդյունքում թիմին պարտության մատնելու մեջ: Փոխադարձաբար, նույն բանում մեղադրել է նաեւ Սաութգեյթը Քեյնիին: Բանը հասել է անգամ միմյանց հարվածելուն: Նույնիսկ գլխավոր մարզիչն ապտակել է Քեյնիին, տակ չի մնացել նաեւ Քեյնին: Քաշքշուկից հետո Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է գլխավոր մարզչին հեռացնել պաշտոնից:
Հիշեցնենք, որ «Իրավունքն» անդրադարձել էր «Եվրո-2024»-ում Նիդերլանդներ-Թուրքիա խաղի վերջում տեղի ունեցած սկանդալին` առ այն, որ պարտությունն ուղղակի հիստերիայի է հասցրել խաղին ներկա Թուրքիայի նախագահ Էրդողանին: Խաղի վերջում նա իր ներկայացուցչին ուղարկել էր հանդերձարան` «ռազբոռկի» հավաքականի հետ: Էրդողանի անունից թուրք ֆուտբոլիստներին փոխացնվել էր, թե նրանք «խայտառակում են ռեսպուբլիկան»` անպատվում Մեծ Թուրքիայի պատիվը, ինչից հետո սկսվել էր քաշքշուկ: Սրանով ամեն ինչ չէր ավարտվել, հետո էլ հավաքականի միջեւ էր սկսել «տուրուդմփոց», թե ով է մեղավոր պարտության մեջ: Փաստորեն, եվրոպացիներն էլ ոչինչով չեն տարբերվում թուրքերից, իսկ Հայաստանում դեռ Եվրոպա են տենչում, որտեղ անգամ խաղի մեջ չկա իրենց իսկ քարոզած ժողովրդավարությունն ու հանդուրժողականությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ