Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ Ինձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ «Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը» Վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստներն ըստ Goal.com-ի ՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔ ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸ Ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները Աղբահանության վճարը՝ ըստ մետրերի. ՔՊ-ն շարունակում է ծանրացնել քաղաքացիների կյանքը Որպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի.Գունկո Աղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան

Նիկոլի ու Արոյի հակաաբխազական հայտարարություններն անհետեւանք չմնաց

Ներքաղաքական

Հիշո՞ւմ եք, որ դեռեւս նախորդ տարվա վերջին Նիկոլ Փաշինյանը հեռուստաեթերով ութ եւ ավել ժամ տեւած իր հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր այն հարցադրմանը, թե պատրա՞ստ է Հայաստանը, Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ճանաչել որպես օկուպացված տարածքներ Ռուսաստանի կողմից: Ի պատասխան` Ն. Փաշինյանն անսպասելիորեն ընդգծել էր, թե՝ «մենք լիովին եւ միանշանակ պաշտպանում ենք Վրաստանի միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ժողովրդավարությունը եւ պետականությունը»: Այն ժամանակ չուշացավ Աբխազիայի ազգությամբ հայ պատգամավորների արձագանքը: Նրանք մասնավորապես ընդգծել էին, որ «Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող սեփական 120 հազար քաղաքացիներին դատապարտեց տեղահանման, Փաշինյանի վերջին ելույթը կարող էր մնալ առանց մեկնաբանության, սակայն Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին թեզը չափազանց ցինիկ հնչեց»։ Աբխազիայի պատգամավորները շեշտել էին, որ «Հայաստանը, իհարկե, կարող է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, բայց Աբխազիայի ինքնիշխան հանրապետությունը բացարձակապես կապ չունի դրա հետ, եւ արդեն 30 տարի` իրենց բազմազգ ժողովուրդը կերտում է իր պետությունը»։ Սակայն, Աբխազիայի իշխանությունը մեծահոգաբար լռեց այս մասին, ավելին` «Իրավունք»-ի հետ զրույցում Աբխազիայի էքս վարչապետ Արթուր Միկվաբիան միայն ընդգծել էր, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն առաջին հերթին զարմանք է առաջացրել: «Մենք արդեն 30 տարուց ավելի է, ինչ ապրում ենք մասնակի ճանաչված պետությունում, ինչի համար բազում դժվարությունների ու կորուստների միջով ենք անցել՝ մինչեւ կարողացել ենք առաջ քայլել: Պարզապես, ինձ համար անհասկանալի է, թե ինչի՞ համար նա արեց այդ հայտարարությունը: Աբխազիան եւ Հայաստանն ունեն դարավոր կապեր, ինչո՞ւ նա հանկարծ սկսեց մեզ անհանգստացնել: Իրականում այս հարցում ոչ միանշանակ արձագանք կա ոչ միայն ազգությամբ աբխազ, այլ նաեւ ազգությամբ հայ Աբխազիայի քաղաքացիների մոտ, որոնք մեր երկրում ապրում են 1915 թվականից եւ դեռ ավելի վաղ ժամանակներից: Նրանք վիրավորված են, անգամ ազգությամբ հայ պատգամավորներն ու էլի որոշ շրջանակներ հայտարարությամբ են հանդես եկել»,- նշել էր նա:

Թվում էր, թե սա պետք է նախազգուշացում լինի Հայաստանի համար, որպեսզի բարձր մակարդակով արված հայտարարություններում զգուշորեն մոտենան հարցին` նախեւառաջ մտածելով Աբխազիայի քաղաքացի հայերի մասին: Բայց դե Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե մինչեւ վերջ չփչացներ հայ-աբխազական հարաբերությունները, միայն թե Արեւմուտքից մեկ անգամ ավել իր գլուխը շոյեն: Եվ ահա հուլիսի 3-ին Վրաստանում տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հանդիպման ժամանակ Արոն «դուխով» հայտարարում է. «Հայաստանը եւ Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են նաեւ, որ փոխադարձաբար ճանաչում եւ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը: Եվ կարեւոր ենք համարում, որ մեր երկրների միջեւ ձեւավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական, ընկերական մթնոլորտում շարունակել եւ ըստ հնարավորության ավարտին հասցնել երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը»:

Այս անգամ լցվեց Աբխազիայի իշխանության համբերության բաժակը եւ արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա հղեց` նշելով. «Աբխազիայի Հանրապետության ժողովուրդը հազարավոր որդիների ու դուստրերի կյանքի գնով պաշտպանել է իր հայրենիքը վրացի ագրեսորներից եւ երբեք չի շեղվելու անկախ ինքնիշխան Աբխազական պետության զարգացման եւ ամրապնդման ընտրած ուղուց։ Այս առումով հայկական կողմին հորդորում ենք չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին կարծրատիպային արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը»: Ընդ որում` անգամ այս հայտարարությունից հետո` նիկոլական իշխանությունը չփորձեց ծագած խնդրին լուծում գտնել եւ վարած խայտառակ դիվանագիտության հետեւանքով «փուռը» տվեց Աբխազիա գնացող-եկող մեր հայրենակիցներին: «Իրավունք»-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքն Աբխազիա արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ սովորական ընթացակարգով չի կազմակերպվում: Այսպիսով, միմիայն նախապես փաստաթղթեր ուղարկելով Աբխազիայի համապատասխան ծառայություններին, այդ դեպքում էլ` հնարավոր է թույլատրվի հատուկենտ քաղաքացիների մուտքը կամ` ոչ: Նշենք, որ Աբխազիայում հայ համայնքը բավական մեծ թիվ է կազմում, էլ չասենք, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ մեկնում են Աբխազիա` արտագնա աշխատանքի: Նրանք նախկինում երբեւէ նման խնդիրներ չեն ունեցել, ՀՀ դիվանգիտությունն էլ այս հարցում մշտապես եղել է նրբանկատ եւ զգույշ` առաջնորդվելով «մի վնասիր» սկզբունքով: Բայց հիմա ժամանակներն այլ են, ավաղ, սա Նիկոլստանն է եւ վերջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ «Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը»Վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստներն ըստ Goal.com-իՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸԸմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները Աղբահանության վճարը՝ ըստ մետրերի. ՔՊ-ն շարունակում է ծանրացնել քաղաքացիների կյանքըՈրպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի.ԳունկոԱղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ)Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ)Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ)Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ ՍուքիասյանԿրթվելը նորաձեւ չէ, պարտադիր էՍա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ ՇարմազանովԱխոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞նՈվքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին ՍարիկինՌուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաԹող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ ԻսպիրյանՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելՈ՞վ է Նիկոլին «վարակել» կորոնավիրուսով.Armenian infoՀամացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից (տեսանյութ)Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ ԳրիգորյանըԱիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում... Երգչուհին նշում է 50-ամյակըՔՊ-ական Կոնջորյան Հայկոն Նիկոլին մերկացնող խոստովանություն է արել.Armenian infoԳյումրիի արտահերթ ընտրությունները ՔՊ-ի համար խոստանում են լիքը «կինդր սյուրպրիզներ». ԲԱՄԲԱՍԱՆՔԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկմանԷրդողանը շնորհավորել է Միխաիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՇատ հաստատություններ փակվել են, դպրոցն ու եկեղեցին են դեռ գործում. ի՞նչ են պատմում սիրիահայերըԱկանջը կանչի Կարապետ Պողոսյանի. ԶԱՐՄԱՆՔՏարին ամփոփում ենք՝ կրկին մաղթելով՝ առանց Նիկոլ-Աննա Հայաստա՛նԲրիտանացին նվաճել է Կիլիմանջարոն՝ մեջքին 30 կգ քաշով սառնարան կապած«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Չինական անապատում տեղադրվել են ուղտերի լուսացույցներ՝ խցանումներից խուսափելու համար Մարսի վրա գարուն է սկսվել. գիտնականներն արձանագրել են գարնանային «սառցե պայթյուններ»«Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներինՀՀ գլխավոր դատախազությունը Փաշինյանի գործողությունները համարում է անեծք. Մալխասյան«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը»․ Ասադ Հասան ալ-ՇիբանիԿրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովինԻրականացվել է Բեյրութ-Երեւան 5 չվերթ, ՀՀ են ժամանել Սիրիայի մոտ 100 քաղաքացի. ՀԿԽԸ-ից մանրամասնում ենԿրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է․ քաղաքագետՀայաստանի և Ռուսաստանի հավաքականները հնարավոր է ընկերական խաղ անցկացնեն«Ինտերի» նախագահը` ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին Ֆաշիզմի դեմ դրոշակակիրն այսօր Ռուսաստանն է, մենք պետք է լինենք նրա կողքին այս պայքարում. ՂազարյանՓաշինյանը շտապեց ցավակցել ադրբեջանցիներինԱլիևը, AZAL ինքնաթիռի կործանման պատճառով, Ռուսաստանից վերադառնում է ԲաքուՄեր ազգի առջեւ կանգնած է լինել-չլինելու հարց, քվեարկե՛նք լինելու օգտին. Գյուլնարա Ալեքսանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top