«Իրավունք». Մենք ընդամենը եկեղեցու զորության 10-15 տոկոսն ենք օգտագործել
Մամուլի տեսություն«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ինչքան երկար շարունակվի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, այնքան ավելի կվտանգվ իեկեղեցու վարկանիշը, այն ավելի կնվազի շարժման անհաջողության պարագայում: Իսկ որ շարժումը չի հաջողելու, իշխանավորները վստահ են։ Վերընշյալի վերաբերյալ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց.
–Չի ուզում վարչապետ դառնալ, բայց օդում կախված է այդ պահանջը, ու ինքն այդ պահանջի դիմաց, այո՛, պատրաստակամություն է հայտնում, թերեւս, եթե Սահմանադրությունը թույլ տա, ընդառաջ գնալ։ Ինքը չի ուզում վարչապետ դառնալ, եւ մեզանից որեւէ մեկն էլ չի ուզում:
Նա ասելէ, չէ՞, որ ինքն ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում, քան վարչապետի պաշտոնն է։ Աստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ միայն երկրի հոգսերը հոգալու համար, այլ ոչ թե իր ամբիցիաները բավարարելու համար, սա շատ պարզ է, կարծեմ թե»: