Վանաձորցուց գողացված քվեն պետք է վերադարձվի. Արթուր Վանեցյան
Ներքաղաքական«Վանաձոր խոշորացված համայնքի ընտրված ղեկավար, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը մոտ 2 տարի և 7 ամիս ապօրինի անազատության մեջ գտնվելուց հետո ազատ կարձակվի (կալանք խափանման միջոցը փոխվել է 10 մլն դրամ գրավով): Պարոն Ասլանյանին առաջին հերթին մաղթում եմ ամուր առողջություն և անկոտրում կամք արդարության համար պայքարում։ Հուսով եմ՝ առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով, ի վերջո, կգումարվի ավագանու գլխավոր նիստը և Մամիկոն Ասլանյանը կստանձնի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը: Մամիկոն Ասլանյանի ապօրինի ազատազրկման օրվանից ի վեր բազմիցս նշել եմ, որ վանաձորցուց գողացված քվեն պետք է վերադարձվի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին», - գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ: