Բրոկոլիի պատրաստման յուրօրինակ ձևը և օգտակար հատկությունները
ՀասարակությունՎերջին տարիներին մայրաքաղաքի վաճառասեղաններում հայտնվել է մի շատ օգտակար եւ համեղ մթերք, որը շատ սննդատար է և վիտամիններով հարուստ: Խոսքը բրոկոլիի մասին է, որը հայտնի էր դեռեւս 2000 տարի առաջ։
Բրոկոլին պարունակում է բջջանյութ, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, ցինկ, մանգան, ծծումբ, վիտամիններ С, В1, В2, В5, В6, РР, Е, К, եւ պրովիտամին А։ Բրոկոլին նաեւ օրգանիզմը հարստացնում է վիտամին РР, U եւ բետա-կարոտինով։
Այն նաեւ լի է հանքային աղերով եւ սպիտակուցներով։ Այս ամեն հետ մեկտեղ այս մթերքը բավականին քիչ կալորիականություն ունի՝ ընդամենը 34 կալորիա 100 գրամում։ Այն նաեւ հիանալիորեն հագեցնում է ախորժակը։
Այս բանջարեղենը կանխում է շատ վտանգավոր հիվանդությունների զարգացումը, այդ թվում՝ քաղցկեղի և օստեոարտրոզի: Անգլիացի բժիշկները կանանց առողջության համար ամենաօգտակար մթերքը բրոկոլին են համարում:
Ի դեպ, ասեմ, որ այս մթերքն ունի նաեւ մեկ այլ առավելություն՝ այն շատ արագ պատրաստվող է։ Պետք է հիշել, որ բրոկոլին չի կարելի երկար եփել, քանի որ այն պետք է պահպանի իր գեղեցիկ կանաչ գունավորումն ու մի քիչ խրթխրթա ատամի տակ։