Գեներալը այն զորավարն էր, ով ոսոխին վազել սովորեցրեց․Հայտնի փաստաբանի շնորհավորանքը, ով դիմակայելով ու պայքարելով ընտրովի արդարադատության դեմ ազատեց գեներալին կալանքից
ՀասարակությունԱյսօր գեներալ Մանվել Գրիգորյանի երկնային տարեդարձն է։ «Իրավունքը բացառիկ հարցազրույց է ունեցել Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի ղեկավար, քրեական եւ քաղաքացիական աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ, ով կանգնել էր գեներալ Մանվել Գրիգորյանի կողքին այն ծանր օրերին, երբ շատերն, այդ թվում նրա ընկերներն ու մերձավորները բառի ուղիղ իմաստով՝ փախան։ Բոլորս ենք հիշում, թե ինչ ծանր իրավական պայքարի արդյունքում հայտնի փաստաբանին հաջողվոց գեներալի կալանքը վերացնել, անգամ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը միջամտեց։
Հայաստանի նորագույն պատմության ամենածանր ու աղմկոտ քրեական գործն այդ տարիների սոցիալական հարցումներով եղել է Մանվել Գրիգորյանի տուշոնկաների քրեական գործը։ Լեվոն Բաղդասարյանը պատվով կատարեց իր մասնագիտական գործառույթները, ընդհուպ ստորադասելով իր անձը, ձևավորված հասարակական բացասական վերաբերմունքը" դիմակայելով ու պայքարելով ընտրովի արդարադատության դեմ։
Եվ ահա այսօր գեներալի երկնային տարեդարձի օրը հայտնի փաստաբանը նախ հանդես եկավ շնորհավորական խոսքով․
-Միանում եմ բոլոր շնորհավորանքներին եւ շնորհավորում գեներալի երկնային տարեդարձը։ Մանվել Գրիգորանը այն զորավարն էր, ով ոսոխին վազել սովորեցրեց։ Շնորհավորելով հանդերձ ես ցանկանում եմ, որպեսզի այնպիսի մշակույթ ձեւավորվի մեր երկրում, որ մարդը իրավամբ լինի բարձրագույն արժեք։ Եվ անկախ կատարած առերեւույթ իր արարքից գնահատվի այնպես ինչպիսինն որ կա։ Այն մշակույթը , որը ձեւավորված է մեզ մոտ՝ մարդուն սարքել տականք, ապա հարյուր տարի հետո հերոսացնել պետք է փոխվի հիմնահատակ։ Որպեսզի մարդուն գնահատեք ոչ թե հետմահու, այլ կենդանության օրոք։