Սովորական մուտիլովչիկից վերածվել է տիեզերականի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՌԵԳՐԱԴԱՑԻԱ
(ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ` ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԽԱՓԱՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ մուտիլովչիկների համաշխարհային ասոցիացիայի` Նիկոլը դեղին մամուլի սովորական մուտիլովչիկից վերածվել է տիեզերականի։
**
ՉԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
(ՆԳՆ-Ն ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ` ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԵՂԾՎԱԾ ՔԱՈՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Мы хотели лучше, но получилось как всегда!
**
ԱԼԵՆ` ՍՈՐՈՍԻ ԲԱԼԵՆ
( ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՊՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ վիրուսոլոգների` վերոնշյալ «պացիենտի» Ռուսաստան չմեկնելը կապված է զուտ էպիդեմիոլոգիական կրիզիսի հետ, քանի որ նրա ռուսամետից վերջին շրջանում վարակվել է թունդ հակառուսիզմով։
**
Угадай сам
(2018-ԻՆ ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ 2024-ԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՐԱՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կրկեսագետների` վերոնշյալ դատական ֆարսը անցավ կրկեսի բոլոր կանոններով, բայց նրանում առկա միակ ծաղրածուն բնավ էլ Վովան չէր։
**
ՆԻԿՈԼԸ` ԻԼՀԱՄԻՆ
(ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 80,3 ՏՈԿՈՍԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Համայնքը չուզեր, համայնքը զորավոր է։
**
ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՆ Ա
(ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՆ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կինո «Հայրենիքից» հայտնում են, որ Նիկոլը բուհերը միավորում է իր նմանությամբ: Ինքը գաղութում երգում էր, քայլելուց այլ մտքեր էր ասում, վարչապետ դառնալուց հետո լրիվ ուրիշ բանով է զբաղված, ինչ տարբերություն, կոնսերվատորիան Գյուղակադեմիային կմիացնեն, թե` Բժշկական համալսարանին:
**
ԲՈԼՈՐԻ ԺԱՄԿԵՏՆ ԱՆՑԵԼ Է, ԲԱՑԻ ՆԻԿՈԼԻՑ
(ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐՅԱ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ՆՐԱՆՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Արթֆուդ պահածոների գործարանի` Նիկոլի համար նախկինները այնքան հին են, որ գործը դատարան է մտնում ժամկետանցության պատճառով, բաց են թողնում:
**
ՋԵԲԿԻՐ ՍԱՇԻԿԸ
(ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Նիկոլը Վովա Գասպարյանին աշխարհի բոլոր խարդախությունների ու գողությունների մեջ մեղադրում էր, բայց դատարանի որոշումից պարզ դարձավ, որ նա սովորական «ջեբկիր» էր, այն էլ ժամկետանց: