Խոսքի խանգարում, մկանների թուլություն, հիշողության կորուստ. Պաթոլոգիա, որը զարգանում է վարկյանների ընթացքում
ՏեսանյութերՎայրկյանների կամ րոպեների ընթացքում սուր զարգացող նյարդաբանական ախտանիշներ` մարմնի մի կեսի մկանային ուժի նվազում, խոսքի խանգարում, գլխապտույտ` ուղեկցվող սրտխառնոցով և փսխումով, սուր հիշողության խանգարում, աչքի տեսողության նվազում, ընդհուպ՝ մինչև կուրություն: Ահա այն հիմնական ախտանիշները, որոնք առաջանում են գլխուղեղի իշեմիկ կաթվածի դեպքում:
Զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, արյան մեջ խոլեստերինի բարձր քանակը, ահա այն փոփոխման ենթակա ռիսկի գործոնները, որոնք կարող են նպաստել կաթվածի առաջացմանը: Բայց կան նաեւ չոփոփոխվող ռիսկի գործոններ` ժառանգական նախատրամադրվածությունը, տարիքը, սեռը և ազգային պատկանելությունը:
Ինչու են տղամարդիկ ավելի հաճախ առերեսվում գլխուղեղի կաթվածի հետ, ովքեր են ռիսկի խմբում, ինչ անդառնալի հետեւանքներով է հղի պաթոլոգիան եւ, թե ինչու պետք է դիմել «Աստղիկ» բկ գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի լավագույն եւ ժամանակակից բուժումն ապահովվելու համար «Բժշկի մոտ »զրուցել ենք «Աստղիկ» բկ-ի կաթվածի թիմի ղեկավար Գրետա Սահակյանի հետ