«Մեկ գավաթ էնդորֆին»՝ թանգարանում. նոր ու անսպասելի մոտեցում՝ Վանաձորի թատրոնից
ՄշակութայինՎանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սպասվում է առաջնախաղ, որը տեղի է ունենալու Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում։
Հանդիսատեսի դատին կներկայացվի «Մեկ գավաթ էնդորֆին» կատակերգությունը՝ ըստ Հերբերտ Բերգերի (18+): Բեմադրությունը` Ժիրայր Գաբրիելյանի (երաժշտական ձեւավորումը` Հրանտ Վարդումյանի, պարերը` Արման Սաքանյանի):
Նշենք, որ ներկայացման մեջ ներգրաված են դերասաններ Արման Սաքանյանը, Մարիամ Ղեւոնդյանը, Էդգար Քոչարյանը, Նոնա Սաֆարյանը, Էդգար Բարսեղյանը:
«Ներկայացումը որոշեցինք խաղալ պատկերասրահում մի քանի պատճառով։ Ամռան ամիսներին դժվար է փակ դահլիճում ներկայացում նայելը, բացի այդ՝ հանդիսատեսին հետաքրքրում են նոր ու անսպասելի մոտեցումները։ Եվ, ի վերջո, պատկերասրահում այցելուները նաեւ գեղանկարներ նայելու հնարավորություն կունենան՝ զգալով իրենց բոհեմական միջավայրում»,- մանրամասնում է Վանաձորի դրամատիկական թատրոնի հանրային կապերի պատասխանատու ԳՈՌ ՓԵԼԵՇՅԱՆԸ: