Երևանում ավտոբուսի 167 վարորդ ազատվել է աշխատանքից. Պատճառը ուղեւորներին հետ ոչ պատշաճ վերաբերմունքն է
Հասարակություն«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։