Կյանքի 93-րդ տարում հեռացել է արժանապատիվ Տ.Վարազդատ ավագ քահանա Քեշիշյանը
ՀասարակությունԽոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 8-ին՝ կյանքի 93-րդ տարում, վախճանվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավոր, արժանապատիվ Տ. Վարազդատ ավագ քահանա Քեշիշյանը:
Տեր Վարազդատը՝ ավազանի անունով Հակոբ Քեշիշյանը ծնվել է 1932 թվականին, Իրանի Սպահան նահանգի, Փերիա գավառի Բոլորան գյուղում: Նա սերում էր քահանայական գերդաստանից և իր անունը ժառանգել էր մեծ հորից՝ Տեր Հակոբ Տերտերյանից:
1966 թվականի հուլիսի 28-ին ձեռնադրվել է որպես քահանա և մինչև իր կյանքի վերջին օրերը՝ 58 տարի քահանայագործել է Թեհրանի հայոց թեմի ենթակա քաղաքներում՝ Թեհրան, Ռաշտ, Անզալի, Սարի և այլն:
1977 թվականին մարտի 7-ին արժանացել է լանջախաչ, իսկ 1983 թվականի փետրվարի 10-ին ծաղկեփիլոն կրելու պատվին:
1991 թվականի հուլիսի 29-ին Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի (հետագայում Գարեգին Ա Ամենայն հայոց Կաթողիկոս) սրբատառ կոնդակով ստացել է ավագության տիտղոս:
Տ. Վարազդատ ավագ քահանա Քեշիշյանը երկար տարիներ զբաղեցրել է առաջնորդական փոխանորդի պաշտոնը, անդամակցել է ԹՀԹ Պատգամավորական ժողովին, Դատական խորհրդին, Կրոնական խորհրդին:
Նա սիրված, բարի համբավ վայլող և հարգված քահանա է։