ԽՍՀՄ-ի մեծագույն նվաճումն այն էր, որ մարդկությանն ազատագրեց ֆաշիզմի լծից. Հայկ Ղազարյան «Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից «Ժողովուրդ». ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորել Նիկոլն իր «քովիդով» հերթական ծանր հարվածը հասցրեց Հայաստանին Ուկրաինական բանակցային գործընթացը վերահսկելու է Կրեմլը. Ռուսական աղբյուր Վելիկայա Նովոսելովկայում ուկրաինական դիրքերը մշակվում են անօդաչուներով եւ հրետանիով (Տեսանյութ) «Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը գործի է անցել «Ժողովուրդ». Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ «Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են «Ժողովուրդ». 6 օր ունեին, բայց ոչ մրցակցային ու գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի համար

Ներկա սահմանազատումը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով. Գալուստյան

Տեսանյութեր

Ռեֆորմիստների կուսակցության գործադիր մարմնի անդամ ՄԻՔԱՅԵԼ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻ գնահատմամբ՝ արդի ժամանակաշրջանում Հայաստանին նետվել են լուրջ մարտահրավերներ՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական բնագավառներում։ Դրանց ճիշտ եւ ժամանակին դիմակայելը գրավական է մեր պետականության հետագա գոյության համար։ Այս մասին նա նշեց կուսակցության 4-րդ համագումարի ժամանակ եւ շեշտեց, որ նշված խնդիրների համատեքստում իրենց ուրույն տեղն ունեն երկրի անվտանգությունն ապահովող գործառույթները, որոնց շարքում են՝ երկրի ռազմա-պաշտպանական, տնտեսական, հոգեւոր-մշակույթային, կիբեռնետիկ եւ տեղեկատվական անվտանգությանն ուղղված գործողությունները։

«Սկսած 2018 թվականից, իշխող կուսակցությունը ջանք չի խնայել պետության անվտանգային գոտին, ինչպես նաեւ ՀՀ շուրջ տարիներով ձեւավորված անվտանգային միջավայրը թուլացնելու ուղղությամբ։ Առաջին հարվածները հասցվել են բանակին եւ տնտեսությանը։ Այս ամենի արդյունքում մենք դիմավորեցինք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հրահրված պատերազմը բարոյալքված ու իշխանության էժանագին շահերին ծառայեցվող բանակով: Պատերազմական իրավիճակի կառավարման խայտառակ ձախողումը, դիլետանտիզմը, քաղաքական կարճատեսությունն ու Արցախը թշնամուն հանձնելու  միտումը հանգեցրեց բազմաթիվ զոհերի, հազարամյա հայկական տարածքների կորուստի և ցավալի պարտության։ Կնքելով Ադրբեջանի պայմաններով կապիտուլյացիան, իշխանությունը կատարեց իր ստանձնած բոլոր ապազգային պարտավորությունները, սակայն հետամուտ չեղավ, որպեսզի թշնամին եւս կատարի իր պարտավորությունները։ Դրա վառ հետեւանքն է նաեւ ներկա սահմանազատումը, որը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով։ Թե ինչպես է ապահովվելու մեր սահմանամերձ բնակչության անվտանգությունը թշնամու հետագա ոտնձգություններից, իշխող թեւը որեւէ կերպ չի մեկնաբանում», - ասաց նա։

Ըստ Միքայել Գալուստյանի, հերթական հարվածը մեր անվտանգությանը, դա իշխանական թեւի հայտարարությունն է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. «Գտնում եմ, որ նման հայտարարությունները ոչ միայն վնասում են մեր երկրի հեղինակությանը դաշնակից պետությունների աչքերում, այլ նաեւ կարող են հանգեցնել շատ լուրջ եւ անդառնալի հետեւանքների: Ռեֆորմիստների կուսակցությունը՝ հաշվի առնելով վերը նշվածը, իր քաղաքական գաղափարախոսության ենթատեքստում զգալի տեղ է հատկացնում պետական անվտանգության հարցերին։ Մասնավորապես՝ հնարավորին սեղմ ժամկետներում անհրաժեշտ է բարձրացնել բանակի մարտունակությունը, հետեւողականորեն զբաղվել զինված ուժերը ժամանակակից զինատեսակներով համալրելու հարցերով, լուրջ ուշադրություն դարձնել սպայական անձնակազմի պատրաստվածությանը, պայմանագրային ծառայության ներգրավել առողջ, ֆիզիկապես պարաստված եւ բարոյապես հասուն մարտիկների, արմատախիլ անել բանակից բոլոր անառողջ երևույթները, որոնք բացասաբար են անդրադառնում մարտական պատրաստվածության ու անձնակազմի բարոյահոգեբանական որակի վրա»։

Ռեֆորմիստներն անհրաժեշտ են համարում նաեւ բարձրացնել ազգային անվտանգության մարմինների ծառայության աշխատանքի էֆեկտիվությունը, լրջագույնս զբաղվելով այն հարցերով, որոնք խոչընդոտում են դրանց իրականացմանը։ Այս մասին նշեց Մ. Գալուստյանը եւ շեշտեց, որ ազգային անվտանգության ծառայությունը մեր պետականության հենքի անսասանության գրավականն է. «Լրջագույն աշխատանք պետք է տարվի իրավապահ համակարգի ոլորտում, իշխանության գալու պարագայում մենք մեր ուրույն օգնությունն ենք ցուցաբերելու, որպեսզի նրանք հնարավորություն ունենան անկաշկանդ իրականացնելու Սահմանադրությամբ իրենց վերապահված գործառույթները, միաժամանակ աչալուրջ հետեւելու ենք, որպեսզի լիարժեք պահպանվեն իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնված սուբյեկտների սահմանադրական իրավունքները։ Սա է բարոյապես առողջ հասարակություն ստեղծելու միակ ուղին, ինչը պետականության անվտանգության թիվ մեկ գրավականն է։ Մեծ ուշադրություն է դարձվելու մեր արտաքին քաղաքականությունն իրականացնող սուբյեկտներին, որոնց օգնությամբ գործուն ջանքեր պետք է ներդրվեն՝ վերականգնելու համար բարիդրացիական հարաբերությունները մեր դաշնակից եւ բարեկամ երկրների հետ: Դիվանագիտական հետեւողական աշխատանք պետք է տարվի նաեւ միջազգային հարթակներում, նախ եւ առաջ վերականգնելու համար մեր պետության խեղված հեղինակությունը, այնուհետեւ առաջ տանելու համար այն խնդիրները, որոնցից կախված է մեր երկրի հետագա անվտանգությունն ու պետականության գոյությունն ընդհանրապես։ Որպեսզի չմանրանամ տարատեսակ հարցերի շուրջ, փորձեցի հակիրճ ներկայացնել անվտանգային հարցերով մեր քաղաքական դիրքորոշումը։ Մեր ծրագրերը շատ են, բայց դրանք իրականացնելու համար նախ եւ առաջ պետք է հասնել իշխանության կամ մաս կազմել։ Այնպես որ, առջեւում բոլորիս սպասվում է երկարատեւ ու բարդ աշխատանք, սակայն մենք պետք է անենք մեզնից կախված այն ամենն, ինչն ունակ ենք՝ մեր երկրին ծառայելու համար»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ԽՍՀՄ-ի մեծագույն նվաճումն այն էր, որ մարդկությանն ազատագրեց ֆաշիզմի լծից. Հայկ Ղազարյան«Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից«Ժողովուրդ». ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորելՆիկոլն իր «քովիդով» հերթական ծանր հարվածը հասցրեց ՀայաստանինՈւկրաինական բանակցային գործընթացը վերահսկելու է Կրեմլը. Ռուսական աղբյուրՎելիկայա Նովոսելովկայում ուկրաինական դիրքերը մշակվում են անօդաչուներով եւ հրետանիով (Տեսանյութ)«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը գործի է անցել«Ժողովուրդ». Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են«Ժողովուրդ». 6 օր ունեին, բայց ոչ մրցակցային ու գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի համարՓաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին՝ քովիդի պատճառովՈւկրաինական հենակետում ռուսական գրոհայինները ոչնչացրել են լեհ վարձկաններինԶելինսկին Մոսկվայում ոստիկանական մեքենա է այրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Պոկրովսկի ուղղությամբ մեծ քանակներով այրվում է ՆԱՏՕ-ի տեխնիկանԱնույշ Խուդավերդյանը պաշտոնապես լքել է «Հանրային ձայն» կուսակցությունը. Վարդան ՂուկասյանՀերի՛ք է խաբեք ու մարդկանց էշի տեղ դնեք. ԶԱՐՄԱՆՔՀիշեցրել են Փաշինյանին, թե ինչերի է ընդունակ Թորոսյանը. ԲԱՄԲԱՍԱՆՔԹուրքիան ու Ադրբեջանը քննարկում են զորավարժությունների ինտենսիվության ավելացման հարցըԱլեն Սիմոնյանը պարգևատրումներ է արելՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՍԻՆԴՐՈՄ, ԿԱՄ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼՈվ չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ ԶաքարյանԽնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The ConversationԲանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.ԱլիևԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА НовостиԳիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակՓաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)Չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցովԱնանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելունԷյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարովՄարմելադը մաքրում է օրգանիզմըForbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտըWhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրություններըՆախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info«Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասինԱվստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերիցՎարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող Հայտնի են մարզաշխարհի տարվա լավագույնների անուններըՃի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից. ՓաշինյանԱռաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևանում տաքսի ծառայություն իրականացնողների համարՆախատոնական «կտեր» եւ նախընտրական ինտրիգներ«Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան, ես քեզ կթողնեմ Հայաստանը»․ համացանցում քննարկում են «Plus rien ne m՛étonne» երգըԿայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումՍիրիայի իշխանությունները կքննարկեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ալկոհոլը և կանանց դրեսսկոդըԷյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 1000-ից ավելի մարդԱլիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը«Կա մեկ այլ տարբերակ՝ տապալելով այս ռեժիմը, մենք կհասնենք ընտրությունների». Զուրաբիշվիլի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top