ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայից Caesar հաուբից գնելու Հայաստանի ծրագրերը
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել է Ֆրանսիայից Caesar ինքնագնաց հաուբից գնելու Հայաստանի ծրագրերը:
«Ես չգիտեմ տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները կբարելավեն իրավիճակը», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է պաշտոնյան։
Նա հավելել է, որ հայտարարությունն ամբողջությամբ վերաբերում է Հարավային Կովկասին։
Նախօրեին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Փարիզը շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ:
«Նոր կարևոր հանգրվան՝ Caesar համակարգերի ձեռքբերման պայմանագրի կնքմամբ», - X-ում գրել էր պաշտոնյան: