«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն»
ՍԻՄ - Գլխավոր լուրերՀ. Բաբուխանյանը պարգեւատրվեց «Ղրիմի գարնան տասը տարի» հուշամեդալով
Երեկ տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործկոմի նիստ, որի ընթացքում Շարժման գործկոմի անդամ եւ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին հանձնվեց «Ղրիմի գարնան տասը տարին» հուշամեդալը: Հուշամեդալը հանձնեց Ղրիմի եւ Սեւաստոպոլի աշխարհազորի վետերանների միության նախագահ եւ Ղրիմի Հանրապետության աշխարհազորի նորաստեղծ բրիգադի հրամանատարի առաջին տեղակալ, Ղրիմի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտոյանը (մարտական ազդանշան «Սամվել»):
Իր խոսքում Ա. Մարտոյանը նշեց, որ այս պարգեւը տրվում է Հ. Բաբուխանյանին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման համար: «Դուք որպես կապող օղակ եք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, որպես ժայռաբեկոր, որը կանգնած է այդ ճանապարհի թիկունքին, որպեսզի թույլ չտա սրիկային, սատանայական ուժերին քանդել այն: Թույլ չտա քանդել նրանց, ովքեր բերանները բացած նայում են Արեւմուտքին, մոռանալով մեր եղբայրների մասին, ովքեր վերջին 300 տարին փրկում էին մեր փոքր երկիրը: Գալու է օրը, երբ Հայաստանի Հանրապետությունը լինելու է ուժեղ եւ ունենալու է ուժեղ առաջնորդ: Կեցցե՜ ուժեղ Հայաստանը, կեցցե՜ մեծ Ռուսաստանը եւ կեցցե՜ նրանց բարեկամությունը»:
Իր պատասխան խոսքում երախտագիտություն հայտնելով պարգեւի համար Հայկ Բաբուխանյանը նշեց, որ իր ամբողջ գործունեությունը նվիրված է ուժեղ Հայաստան ստեղծելուն եւ այդ երազանքը իրականացնելու միակ ճանապարհը մեծ Ռուսաստանի հետ ամուր դաշնակցային հարաբերություններ ստեղծելն է:
ՍԻՄ լրատվական ծառայություն