Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ)
ՄիջազգայինՎատ եղանակի պատճառով Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են: Փրկարարական աշխատանքներն իրականացվում են փրկարարների հետիոտն խմբերի կողմից։ Այս մասին հայտնում է Իրանի ԱԻՆ մամուլի քարտուղարը։
«Միջադեպից» անցել է ավելի քան երկուսուկես ժամ։
Առնվազն 40 փրկարարական խումբ որոնում է Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը։ Այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը։
Իրանի կառավարության պատվիրակությունը՝ փոխնախագահի գլխավորությամբ, մեկնել է նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր, հաղորդում է երկրի կաբինետը։