Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ Փաշինյան
ՆերքաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, թե այնպիսի պետություն են ստեղծում, որտեղ տառապանք չի լինելու։
«Մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի, ու մենք հիմա դրանով ենք զբաղված»,- կառավարության նիստում ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ սահմանազատումը նրա համար է, որ տառապելը Հայաստանում չլինի գերնպատակ։
«Ապրելը, ստեղծագործելը, հարստանալն ու հարստացնելը, զարգանալն ու զարգացնելը պետք է լինեն Հայաստանում գերնպատակ, ու սա է, որ պետք է դարձնենք պետական գաղափարախոսություն։ Սա անում ենք, անելու ենք ու այս ճանապարհին մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք»,- հավելեց նա։