Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ)
ՀասարակությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 16-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 35 հարց, որից չի զեկուցվում 32-ը: Եվս երկու հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին,
- Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին,
- Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին եւ այլ հարցեր: