«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներ
Ներքաղաքական«Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական Նախաձեռնությունը կոչով դիմում է պայքարող եւ տագնապող մեր ազգակիցներին։ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած քաղաքական շարժումը մեր երկիրն ու պետականությունը հասցրել են կործանման եզրին։
Դրսից ղեկավարվող եւ ֆինանսավորվող այս գործընթացը հնարավոր է կասեցնել միայն մեկ՝ ամբողջական ազգային փրկության ծրագրի շուրջ համախմբվելու ճանապարհով։
Մենք շատ ժամանակ չունենք, չունենք հին ու նոր սխալները կրկնելու իրավունք, սպառման եզրին է մեր ազգային ներուժը։
Ուստի.
Կոչ ենք ուղղում, ապակենտրոն եղանակով դուրս գալ փողոց, կազմակերպել դասադուլներ, գործադուլներ, դիմել անհնազանդության միջոցառումների՝ մեկ ընդհանուր եւ հստակ նպատակով`
Բոլորով միասին.
- Ստիպենք դադարեցնել Հայաստանի Հանրապետության մասնատման գործընթացը,
- Դադարեցնել թշնամու հետ բոլոր տեսակի բանակցությունները՝ այդ թվում ՀՀ տարածքով միջանցքի վերաբերյալ և համաձայն 2020 թվականի Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի անմիջապես ապահովել Արցախահայության իրենց հայրենիք անվտանգ վերադարձի եւ կարգավիճակի իրավունքը:
- Անհապաղ ազատ արձակել գերիներին եւ քաղբանտարկյալներին,
- Միահամուռ ուժերով հեռացնել Նիկոլ Փաշինյանի և նրա Կառավարությանը, փոխարենն ստեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն, որից հետո լուծարել Ազգային Ժողովը և վեցաամսյա ժամանակահատվածում կազմկակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ», - այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը: