ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ
Որոշումներ - ՍԻՄՀՀ ԱԺ խայտառակ նախագահ Ալեն Սիմոնյանը Ցեղասպանության հուշահամալիրին մոտեցավ կարմիր փողկապով: Դժվար թե, Սիմոնյանը չիմանա, որ կարմիր փողկապը տոնական առիթների հագուստ է: Հավանաբար, սա ի ցույց է դնում իր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ: Սակայն պետք է հիշեցնել, որ այսպիսի կարմիր փողկապավորների վերջը, ինչպես ցույց է տալիս Միխայիլ Սաակաշվիլու ճակատագիրը, շատ տխուր է: Սրանց գլխին առաջին իսկ բամփելուց հետո այսպիսիները սկսում են ծամել իրենց կարմիր փողկապները, իսկ թե որտեղ է այժմ Սաակաշվիլին, խորհուրդ ենք տալիս մանրակրկիտ ուսումնասիրել կարմիր փողկապներ անտեղի հագնող ՀՀ-ում իշխանությունը զավթածներին:
Թեեւ, դրանով Ալենը փորձում է մի բան էլ առաջ անցնել Նիկոլից, որն ակնհայտորեն ստացել է Էրդողանի հանձնարարականը Ցեղասպանության հարցը կոծկելու, սահմանադրությունից հանելու եւ մոռացության տալու ուղղությամբ: Ցեղասպանության 109-րդ տարելիցի նախաշեմին Անդոն Քոչարյանի կողմից հնչեցրած թուրքական քարոզչական ապուշությունը, թե պետք է մեկ առ մեկ փաստել բոլոր 1,5 միլիոն զոհվածների անուն-ազգանունները, որպեսզի իբր թե հիմնավորել ցեղասպանության փաստը, Նիկոլի կողմից ակնհայտ հանձնարարական էր ստուգելու հասարակության արձագանքը այդ քրեորեն պատժելի մտքի հանդեպ: Սակայն Անդոնը այդ պոռնկաբարո մտքերը հնչեցնելիս որոշեց իրեն ապահովագրել եւ վերագրեց այդ մտքերը Նիկոլին, որ այս հոդվածով դատի գնալուց մենակ չմնա: Սակայն, երբ պարզ դարձավ, որ հանրությունը կատեգորիկ չի ընդունում նիկոլական հերթական դավաճանությունը, Նիկոլը Անդոնին ստիպեց, որ փոխի իր «դավաճանության մասին ինքնախոստովանությունը» եւ հայտարարի, որ Նիկոլը դրա հետ որեւէ կապ չունի: Դե, Անդոնի նմանների համար ինքն իրեն հերքելը ոչ մի խայտառակ բան չի պարունակում: Նիկոլազգիների բնույթն է այդպիսին` ո՛չ ամոթ, ո՛չ պատիվ, ո՛չ հայրենասիրություն:
ՀՈՂԱՏՈՒՆ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ
Ինչ վերաբերում է Նիկոլին ու Էրդողանի կողմից ստացած իր հանձնարարականին, ապա դա երեւում է նաեւ Նիկոլի` զզվանք առաջացնող ուղերձից, որը նա արտաբերեց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: Նախ նշենք, որ իր ամբողջ ուղերձում նա ընդամենը երկու անգամ է օգտագործում «ցեղասպանություն» բառը, իսկ դրա փոխարեն իր ամերիկյան կարգադրիչների օրինակով ասում է «Մեծ եղեռն», որն օգտագործում է ինը անգամ: Իր քստմնելի ուղերձում Նիկոլը ոչ մի մեղադրանք կամ պահանջ չի ներկայացնում Թուրքիային: Այլ ինչ-որ տեղ արդարացնում է նրան` նշելով, որ հայ ժողովուրդը զոհ դարձավ ոչ թե թուրքական ցեղասպան քաղաքականության, այլ «աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների»: Թե ի՞նչ նկատի ունի հողատուն աշխարհաքաղաքական խարդավանքների տակ, եւ ո՞ւմ խոստումների զոհ դարձավ հայ ժողովուրդը, ըստ նրա, պարզ չէ: Թեեւ, էականը դա չէ, այլ այն, որ այդ մշուշոտ ձեւակերպումների ներքո Նիկոլը ստանձնում է Թուրքիայի փաստաբանի դերը: Այս թրքաբարո ուղերձում Նիկոլի կողմից կարմիր թելով անց է կացվում այն միտքը, որ հայ ժողովուրդը ինքն է մեղավոր, որ թուրքերը նրան ենթարկեցին ցեղասպանության: Նախ, որ հավատաց «սին խոստումներին», ապա, քանի որ զուրկ էր «աշխարհն ու նրանում գործող կանոնները իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից»: Հավանաբար, հողատուն իրեն տեսնում է հենց այդպիսի քաղաքական մտքի կրող: Այլ բան է, որ այդ շիզոֆրենիկ մտքի արդյունքում հայ ժողովուրդը արդեն հինգ տարի է` օրեցօր կորցնում է հողեր ու զինվորներ: Ըստ Փաշինյանի, քանի որ հայ ժողովուրդը զուրկ էր համապատասխան «քաղաքական մտքից», ապա լրիվ օրինաչափ էր, որ նա պետք է ենթարկվեր եղեռնի:
Հողատուի երկրորդ հիմնական թեզն այն է, որ պետք է մոռացության տալ Ցեղասպանությունը: Ավելի ճիշտ` դա ոչ թե հողատուի, այլ Էրդողանի միտքն է, որը թութակի նման կրկնում է Փաշինյանը` նշելով, որ մենք «չենք հաղթահարել այդ հոգեցնցումը»: Եվ ըստ սրա` մենք «երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները…»: Այսինքն` ըստ Նիկոլի` Ցեղասպանության մասին հիշողությունը մեզ խանգարում է ճիշտ կողմնորոշվել եւ հարաբերվել այլ պետությունների հետ:
Ավելին, ըստ Նիկոլի ցեղասպանության հիշողությունը նաեւ մեր նորանոր դժբախտությունների պատճառն է: Ավելի զզվելի կերպով լիզել թուրքական սապոգը` դժվար է պատկերացնել, սակայն իբր թե «անկախ», իսկ իրականում թուրք-արեւմտյան արտաքին կառավարման մեջ ընկղմված Հայաստանը ցեղասպանության 109-րդ տարելիցին իր ոչ բարով ղեկավարից լսում է, թե «գուցե նաեւ սա է (ցեղասպանության ցավը եւ հիշողությունը,- խմբ.) պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ` Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն, որպես ժառանգություն եւ որպես ավանդույթ»: Դժվար է պատկերացնել ցինիզմի աստիճանը, որ թույլ կտա Հայոց ցեղասպանության ցավը անվանել «ավանդույթ»: Սակայն Նիկոլի համար կարեւորը Էրդողանի ու Ալիեւի հանձնարարականներն են, իսկ որ այսպիսի բառերով նա իր կարգադրիչների հետ միասին եւս մեկ անգամ թքում է հայ ժողովրդի հոգու մեջ, նրան երեւի թե միայն հաճույք է պատճառում:
Արդարացնելով Թուրքիային` Նիկոլը որոշում է, որ պետք է «հայեցնի» ցեղասպանությունը` «չափազանց կարեւոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը»: Ըստ նրա` ցեղասպանության հիշողությունը եւ դրա ցավը «սպառնալիք» է, ինչպես սպառնալիք են Արցախը, Տավուշը, Արեւմտյան Հայաստանը, Արարատը, Հայ Առաքելական եկեղեցին եւ ընդհանրապես` ամեն ինչ հայկականը:
Ըստ սահմանադրախախտ Նիկոլի` ցեղասպանության հանդեպ ժողովրդի վերաբերմունքի վերագնահատումը «անհետաձգելի հրամայական է»: Ընդ որում, վերագնահատումը Ցեղասպանությունից հրաժարավելու, մոռացության տալու ուղղությամբ: Սա Նիկոլի այն մանկուրտային մտքի շարունակությունն է, թե պատմական Հայաստանը սպառնալիք է ներկա Հայաստանին: «Մենք պետք է Մեծ եղեռնի ընկալումը հարաբերենք Հայաստանի Հանրապետության, մեր ազգային պետականության կենսական շահերի հետ»,- նշում է հողատուն: Վերջինս ուղղակիորեն նշում է, որ Հայաստանի Հանրապետության, այսինքն` այն Հայաստանի Հանրապետության, որի ղեկավարը Նիկոլն է, եւ որտեղ տիրում են ոչ թե հայերը, այլ` նիկոլազգիները, այդ հանրապետության շահերը թելադրում են մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը:
Նիկոլը ուղղակիորեն պահանջում է համազգային կերպով դիմել այն դավաճանությանը, որին արդեն դիմել է ինքը եւ իր թրքաբարո խունտան: Մոռանալ Ցեղասպանությունը, մոռանալ Արեւմտյան Հայաստանը, ջնջել մեր մտքից ու հիշողությունից այդ ամենը. «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը…»,- ասում է հայ ժողովրդի բոլոր ժամանակների ամենամեծ մանկուրտը:
ՆԻԿՈԼԸ ԳՏԱՎ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
Եվ կրկին Նիկոլը դիմում է այլաբանության ու խորհրդանիշների լեզվին, ինչպես Տավուշում իր հայտնի, եռագույն անիծյալ ավազե ժամացույցները: Այս անգամ էլ նա մեջբերում է կատարում Հին կտակարանից, անվանելով մեր հայրենիքը «ավետյաց երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում»: Ընդ որում, նշենք, որ Հին կտակարանում այս կերպ է նկարագրվում Իսրայելը: Պետք է հասկանալ, որ Նիկոլը որպես իր «գտած հայրենիք» ակնարկում է ոչ թե Հայաստանը, այլ` Իսրայելը: Իսկ Հայաստանը պետք է կորչի, ինչպես այդ եռագույն ավազե ժամացույցների սպառվող ժամանակը, մոռացության տալով Եղեռնը, Արցախը, զոհերին եւ ամեն հայկականը, ինչ որ դեռ նրա մեջ մնացել է: Ինչ կապ կա Նիկոլի եւ Հին կտակարանի եւ այդտեղ նկարագրված կաթ ու մեղրի միջեւ, առանձին թեմա է, որը, իհարկե, արժանի է լրջորեն ուսումնասիրության:
Ցեղասպանության (ըստ Նիկոլի` «Մեծ եղեռնի») նահատակներին նա մաղթում է մխիթարվել Հայաստանի Հանրապետությամբ: Սակայն այս խոսքերից հաստատ նահատակները շուռ են գալիս իրենց գերեզմաններում, եթե, իհարկե, այդպիսիներն ունեն: Այն Հայաստանի Հանրապետությունը, որն այսօր կա, ոչ մի առնչություն չունի հայ ժողովրդի ինքնության ու իղձերի հետ: 1967 թվականին Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը վառեց Ծիծեռնակաբերդի հավերժ կրակը: Դա այն Հայաստանի Հանրապետությունն էր, որն իսկապես կարող էր արտահայտել հայ ժողովրդի ցավը, արժանապատվությունը եւ իղձերը: Եվ հարց է ծագում` ո՞րն է իրական հայեցի Հայաստանը: Այն, որ ծաղկում ու զարգանում էր Սովետական Միության կազմի մեջ, թե՞ այսօրվա, ըստ Նիկոլի` իրական, իսկ մեզ համար անհավանական ու վիրտուալ Հայաստանը, որը իբր թե կոչվում է «անկախ»:
Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը վիտուալ է, որովհետեւ նրա ղեկը զավթածը Տավուշի գյուղերը թշնամուն հանձնելուց, ձեռքերի փոշին դեռ չթոթափած, արդեն իր կեղտոտ ոտքերը սրբում է մեր ազգային վշտի, հիշողության ու արժանապատվության վրա: Իբր անկախ, իբր Հայաստանի, իբր ղեկավարի ուղերձում անգամ ակնարկ չկա Ցեղսպանության միջազգային ճանաչման վերաբերյալ, բայց չէ՞ որ դա նրա սահմանադրական պարտականությունն է: Հենց այդ պարտականությունից խուսափելու ու Էրդողանի բարյացակամ հայացքը որսալու նպատակով է, որ Նիկոլը կաշվից դուրս է գալիս Ցեղասպանությունը մոռացության տալու իր թուրքական քաղաքականության մեջ: Էլ չենք ասում, որ Նիկոլը ոչ մի խոսք չասաց Արեւմտյան Հայաստանում թողած հայ ժողովրդի ահռելի մշակույթի ժառանգության պահպանության մասին: Այդ ժառանգությունն էլ է նա համարում սպառնալիք իր ստեղծած վիտուալ Հայաստանի Հանրապետության համար եւ իր պիղծ իշխանության համար: Այսպես, պատասխանելով իր իսկ մեղքով կործանված Արցախում հայոց մշակույթի պահպանման խնդրի վերաբերյալ BBC-ի հարցին, նա դուրս տվեց. «Պետք է ասեմ, որ կա եւս մեկ վտանգ… կարեւոր է նաեւ, որպեսզի այդ գործընթացը (հուշարձանների պահպանման,-խմբ.) չօգտագործվի թշնամանքի հետագա խորացման համար»: Ահա սա է Նիկլոի իրական դեմքը վիտուալ Հայաստանում, որտեղ մենք` հայերս, մեզ զգում ենք օտարված:
ՆԶՈՎՅԱԼ ԼԻՆԻ ԴԱՎԱՃԱՆԸ
Հայ երիտասարդները իրենց ջահերով երթի ժամանակ ակնհայտ ու միանշանակ պատասխան տվեցին Նիկոլին ու նիկոլազգիներին: Մեր ժողովուրդը չի համակերպվի Նիկոլի բերած թուրքական լծի հետ, չի համակերպվի նիկոլական ստորաքարշության կեցվածքի հետ:
Չի համակերպվելու նաեւ եկեղեցին: Փառք ու պատիվ մեր այն հոգեւոր առաջնորդներին, ովքեր այսօր իրենց խոսքով ու գործով ազնվորեն, առանց ետին մտքի, ընդդիմանում են թուրքական գործակալներին: Այստեղ կարեւոր է անդրադառնալ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ցեղասպանության օրվա կապակցության հրապարակած հոդվածին, ուրտեղ, անդրադառնալով նիկոլական բարքերին, գրում է. «Մի՞թե սա այլ բան է, քան պղծումն ցեղասպանության զոհերի հիշատակի: Մի՞թե սա մեկնարկն ու նախերգանքը չէ մի նոր ցեղասպանության: Կասկած չունեմ, որ անցյալից հրաժարվելը, թշնամու բարեգթությանը հանձնվելը ինքնին նոր ցեղասպանություն է:
Եվ դրա համար՝
- ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ,
- ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես,
- ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշվի պատմության մեջ,
- ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարկից ու ընտանեկան ջերմությունից,
- ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման։
Եկեղեցին, ինչպես միշտ, դարերի ընթացքում կանգնեց մեր ժողովրդի ինքնության պաշտպանության դիրքերի վրա: Եվ այսօր հենց եկեղեցին կարող է դառնալ հայոց վերականգման եւ միասնության ձողը, որի շուրջ պետք է հավաքվեն քաղաքական ուժերը, հասարակական շերտերը, երկրի գիտական, կրթական վերնախավը, հանրային լայն շրջանակները: Եվ այս անգամ, ինչպես բազում անգամ մեր պատմության ընթացքում եկեղեցին պետք է ցույց տա մեր ինքնության եւ պետականության պահպանման իրական ճանապարհը: Այդ ճանապարհը մեզ ավետել են մեր կաթողիկոսները, մեծ գրողները ու զորավարները, մեր մեծ փիլիսոփաները ու ազգային գաղափարախոսության կերտողները: Այդ ճանապարհը մեր դարավոր բարեկամ, դաշնակից ու քաղաքակրթորեն մեզ ամենամոտ կանգնած երկրի` Ռուսաստանի հետ է: Եվ այս հարցում երկմտելը կամ ոչ հստակ դիրքորոշում զբաղեցնելը կարող է բերել նույն ծանրագույն հետեւանքների, ինչպիսիք էին ընդդիմության զգալի մասի «կեղծ հայամետության» սխալները Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում, որի արդյունքում Նիկոլը մնաց իշխանության գլուխ: Եվ նույն «կոմպլիմենտար» սխալը կատարեցին արցախցիները, որի արդյունքում կործանվեց Արցախը: Հայաստանը կործանելու, պատմականի վրա հենված, իրական ու հայեցի Հայաստանը վիրտուալ նիկոլական թրքաբարո Հայաստանով փոխարինելու իրավունքը մենք չունենք:
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ