Հավաք՝ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց
ՆերքաղաքականՍ․թ․ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմացի ոչ երթեւկելի հատվածում (Երեւան, Վազգեն Սարգսյան փ․ 5) անցկացվելու է հավաք։ Դատախազություն է փոխանցվելու փաստաբան Արա Զոհրաբյանի եւ պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հաղորդումը հանցագործության մասին ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ (1-ին մաս) եւ 421-րդ հոդվածներով` Նիկոլ Փաշինյանի կողմից Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները եւ բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։
Հավաքի ընթացքում մասնակիցները կարող են միանալ ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդմանը։ Հանցագործության մասին հաղորդմանը կարող եք ծանոթանալ՝ այստեղ: