Թույլ չենք տա, որ որևէ երկիր կամ ուժ առաջացնի պատերազմ կամ քաոս այստեղ. Չինաստանի պաշտպանության նախարար Օչերետինոյի հատվածում ռուսական զորքերը գրավել են ուկրաինական խոշոր ամրացված տարածք (Քարտեզ) Դադարեցնել Վահագն Չախալյանի հանդեպ քաղաքական հետապնդումները Վաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան Իրանի ԱԳՆ-ն կանչել է Չինաստանի դեսպանին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը Կենդանակերպի 4 նշան, որոնք իրենք իրենց համար վտանգ են ներկայացնում «Քնած գեղեցկուհին» արթնացավ ռուսական թատրոնի բեմում Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐ

Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան

Տեսանյութեր

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը երեկ կառավարության շենքի դիմաց ազդարարեց, որ սկսում է շարունակական փողոցային պայքար` Նիկոլ Փաշինյանի հակահայկական քայլերը կասեցնելու օրակարգով: Այս մասին մանրամասներ ենք պարզել հենց «Կամք» նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՑ:

— Սա արդեն թվով որերո՞րդն է, որ հայտարարում եք նոր պայքարի սկիզբ, ի՞նչ արդյունքներ ունեք մինչ այս պահը եւ ի՞նչ եք պահանջում հիմա:

— Մենք ասել ենք` «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» եւ կասեցրել ենք այն, ստեղծել ենք «Բոյկոտի շտաբ» եւ չեղարկվել է սահմանադրական հանրաքվեն, պահանջել ենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը եւ հասել ենք դրան: Այնպես որ, խոշոր հաշվով` սա թվով 4-րդն է: Մեր պահանջը հստակ է` ո՛չ միջանցքին, ո՛չ Ոսկեպարի, Տիգրանաշենի եւ Հայաստանի այլ բնակավայրերի հանձնմանը: Ինչպես նաեւ պահանջում ենք արցախահայության վերադարձ Արցախ եւ նրանց անվտանգության ապահովում: Ընդ որում` այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանից ենք պահանջում: Մենք մեզնից ենք պահանջում, որ տեր կանգնենք մեր երկրին, կանգնեցնենք Նիկոլին: Այո՛, մենք մեր առջեւ խնդիր ենք դրել եւ պետք է կանգնեցնենք այս իշխանությանը:

— Բայց ինչպե՞ս…

— Խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներով: Չի՛ լինելու ոչ մի բռնություն եւ անօրինական միջոցների կիրառում մեր կողմից: Բայց մեր պայքարը լինելու է շարունակական եւ դադարեցնելու ենք այն ժամանակ, երբ կկանգնեցնենք Նիկոլին:

— Իսկ եթե չկանգնե՞ց:

— Հայ ժողովրդի եւ ՀՀ պետականության շահը մեզ թելադրում ու հրամայում է կանգնեցնել Նիկոլին: Հետեւապես, այս հարցադրումը հիմա ճիշտ չէ: Մենք չենք կարող գուշակել ապագան, բայց վստահ ենք` հանուն Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ պատրաստ են դուրս գալ փողոց եւ պայքարել` մեր երկրի տարածքային ամբողջականության եւ հայ ժողովրդի անվտանգության համար: Այս առումով համարում ենք մեր պայքարը սկսած: Ուստի` կոչ եմ անում Սփյուռքում եւ ՀՀ մարզերում եւս սկսել ցանցային անհնազանդության ակցիաներ: Մենք պարտավոր ենք կասեցնել այս ապահայկական, ապազգային ընթացքը: Պարտավոր ենք կանգնեցնել Հայաստանի պետականության կործանումը, եւ մենք դա անելու ենք:

— Վերջին տարիներին այս օրակարգով տարատեսակ նախաձեռնություններ են եղել, ինչո՞ւ մինչեւ այսօր չի հաջողվել կասեցնել Ձեր նշած ընթացքը:

— Եթե մինչ օրս չի ստացվել, չի նշանակում, որ անհնար է: Ես մարզվել եմ եւ երբ գնում էի մրցումների, եւ չէր ստացվում չեմպիոն դառնալ, ու նորից մարզվում էի, ոչ մի անգամ ինձ հարց չեն տվել, թե` արդյոք հնարավոր է մարզումներով չեմպիոն դառնալ: Այնպես որ, եթե մինչ օրս չի ստացվել անհնազանդության ակցիաներով կանգնեցնել այս վարչախմբին, չի նշանակու,մ, որ հետագայում էլ չի ստացվելու: Ուրեմն` մի բան կիսատ ենք արել, մի բան քիչ ենք արել, սխալ ենք արել, բայց հիմա ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը:

— Կարծում եք` դրա համար ունե՞ք բավարար քանակի մարդ, ովքեր փողոց դուրս կգան:

— Այս քանի օրվա մեջ կտեսնենք, թե քանի հոգի դուրս կգա պայքարի: Բայց ես երբեւիցե քանակին շեշտադրում չեմ արել: Ինչպես գիտեք, իմ կյանքում ես հայտնվել եմ վրացական բանտում ու մենակ մնացի, երբ մինչ այդ 2-3 հազար հոգի էինք: Այդ 4 տարվա մեջ սովորել եմ մենակ պայքարել, անգամ միայնակ ակցիաներ էլ եմ արել կառավարության դիմաց: Հաջողության հասնելու համար ես երբեւիցե մարդաքանակն առաջնահերթություն չեմ դրել: Անշուշտ, ՀՀ քաղաքացիների մասնակցությունն ու աջակցությունը մեզ թեւութիկունք կտա, մեզ ավելի բարձր ու ուժգին խոսելու հնարավորություն կտա, մեր հակառակորդներին չի թողնի մեր մասին բամբասեն, դրանից ելնելով է, որ ասում ենք` միացե՛ք մեզ:

— Այս պայքարի վերջնարդյունքում ի՞նչ եք ակնկալում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարակա՞ն կտա:

— Հիմա ես իր հրաժարականը չեմ պահանջում, ասում եմ` կա՛նգ առ, Նիկո՛լ: Գնդակն իր դաշտում է: Մենք պետք է փոխենք այս սահմռկեցուցիչ, պարտվողական ընթացքը: Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք: Դրա համար ամեն ոք պետք է գիտակցի, որ գլխավոր խրամատն այսօր Հանրապետության հրապարակում է, ՀՀ տարածքային ամբողջականությունը, պետականությունը, հայ ժողովրդի անվանգությունը միայն եւ միայն հնարավոր է պաշտպանել հրապարակում: Մենք ասյսօր լինել-չլինելու գոյաբանական խնդիրների առաջ ենք կանգնած: Նիկոլը չի՞ հոգնել հայ ժողովրդին Ալիեւով ու պատերազմով վախեցնելուց: Դուք տեսե՞լ եք աշխարհում մի երկրի ղեկավարի, որ միշտ իր ժողովրդին ասի` խելոք մնացեք, թե չէ հեսա սարի հետեւից բոբոն կգա, ձեզ կուտի: Բա ինքն ինչի՞ համար է կառավարությունում նստած, եթե ժողովրդի անվտանգությունը չի պահելու: Այսօրվանից այլեւս պատերազմից վախենալու ունի Իլհամ Ալիեւը: Իսկ եթե` Նիկո՛լ, դու էլ ես պատերազմից վախենում, արի, տղավարի ասա` վախենում եմ, մենք էլ քեզ ասենք` Նիկո՛լ, դուխով, մի՛ վախեցի: Ալիեւն ո՞վ է, որ դու վախենում ես, իսկ եթե դուխդ չի հերիքում, հայ ժողովրդի մեջ շատ դուխով մարդիկ կան: Ալիեւն աշխարհի ցանկացած կողմ վախով է գնում, հայից միշտ վախեցել է ու վախենալու է: Հերի՛ք է մեր խեղճ ու կրակ ժողովրդին վախեցնեն, թե պատերազմ կլինի: Էլի եմ ասում` այս պահին վախենալու ունի Իլհամ Ալիեւը: Ուզո՞ւմ է պատերազմ սկսել, թող սկսի, բայց չի սկսելու, որովհետեւ եթե սկսեց շատ վատ է վերջացնելու: Բայց մեր խնդիրը հիմա Նիկոլ Փաշինյանն է, որը, իր վախերով պայմանավորված, զիջում է ու հային փորձում է դարձնել վախկոտ ու նվաստացած:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Թույլ չենք տա, որ որևէ երկիր կամ ուժ առաջացնի պատերազմ կամ քաոս այստեղ. Չինաստանի պաշտպանության նախարարՕչերետինոյի հատվածում ռուսական զորքերը գրավել են ուկրաինական խոշոր ամրացված տարածք (Քարտեզ)Դադարեցնել Վահագն Չախալյանի հանդեպ քաղաքական հետապնդումներըՎաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ ՍրբազանԻրանի ԱԳՆ-ն կանչել է Չինաստանի դեսպանինՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըԿենդանակերպի 4 նշան, որոնք իրենք իրենց համար վտանգ են ներկայացնում«Քնած գեղեցկուհին» արթնացավ ռուսական թատրոնի բեմումՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարիԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐՋրհեղեղը կարող էր շատ ավելի քիչ վնաս պատճառել, եթե կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեին. մասնագետՄարզասրահի ողջ հանդիսատեսը միաբերան հայհոյել է Բայդենին (Տեսանյութ, +18)MI6-ի ընդամենը մեկ շպիոնին հաջողվել է այդքան աղետներ բերել Ուկրաինայի գլխին. Ուկրաինական աղբյուրՎարչապետի պաշտոնը զավթածն անդառնալի քաղաքական հոգեւարքի մեջ է. Հենրիխ ԴանիելյանՀինգ դագաղ` Էյֆելյան աշտարակի ստորոտումԲուրյաթիայում մեքենավարը գնացքը քշել է մոլեգնող անտառային հրդեհի միջով (Տեսանյութ)Թրամփը խոստացել է գաղտնազերծել Քենեդու սպանության և սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նյութերըԴավիթ Չալոյանը օլիմպիական ուղեգիր նվաճած միակ հայ բռնցքամարտիկն էՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Բայդենի որդին նախկին կնոջը 3 միլիոն դոլարի ալիմենտ է պարտքԼեո Նիկոլյանը հացադուլի 41-րդ օրը մեկնեց ՖրանսիաՀայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի բեռնատարներըՌԴ-ն ցանկանում է քրեական գործ հարուցել Գարրի Կասպարովի դեմՇՏԱՊ. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել մայիսի 31-ից Սևանում անհետ կորած աղջկա դեպքիցՀայաստանի սահմանների անվտանգությունը Իրանի անվտանգության դոկտրինի անբաժանելի մասն է. Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարՉինաստանը ռեկորդային տեմպերով նետում է ԱՄՆ արժեթղթերըՇՏԱՊ. Սեւանի ափից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտորը Բրիտանական հակահետախուզությունը հանձնարարվել է կենտրոնանալ Ռուսաստանի և Չինաստանի վրա՝ ահաբեկիչների փոխարեն. TelegraphԻնչպես միշտ վերջում հաղթում է «Ռեալը», հիասթափեցնող է. «Բորուսիայի» գործադիր տնօրենԱնի Հովհաննիսյանը պարտություն կրեց ու զրկվեց օլիմպիական ուղեգրից 9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջըԴանա Ուայթը ցանկանում է Պուտինին հրավիրել UFC-ի մրցաշարինԱդրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումԿենդանակերպի այս նշանները հունիսին կունենան հզոր ֆինանսական հոսքերԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառըՎերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք. Գագիկ ՍուրենյանԻրանի նախկին նախագահ Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին1992 թվականի հենց այս օրը ընդունվեց Արցախի Հանրապետության պետական դրոշըՄեր հաղթանակներն են ամրապնդում մեր կամքը՝ հասնելու խաղաղության ու անվտանգության․ Վեհափառ ՀայրապետՇՏԱՊ. պարեկի են դանակահարել. պատճառը ավտոմեքենան «պլաշչադկա» չտեղափոխելն է եղելՀայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնըՆշանակալի է Չիլինգարովի ավանդը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործումՀունիս ամսվա աստղագուշակ Ռուսական ուժերը ստրատեգիական ճեղքում եւ առաջխաղացում են իրականացրել Չասով Յարի հյուսիսում (Քարտեզ)Հուսիթիները մեկ օրում երկու անգամ հարվածել են ամերիկյան ավիակրին եւ այլ նավերիՍուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը կամփոփի անցնող շաբաթըԳյուլը պատրաստվում է վերադառնալ ակտիվ քաղաքականությունՉինական զոնդը հաջողությամբ վայրէջք կատարեց Լուսնի հակառակ կողմում (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով մեղադրողը միջնորդություն է ներկայացրել 3 ամսով կալանավորման պահանջով. փաստաբանՍքոթ Ռիտերը բացատրել է, թե ինչպես են Մակրոնը և եվրոպական այլ առաջնորդներ փորձում ՆԱՏՕ-ին ներքաշել ՌԴ-ի հետ պատերազմի մեջ (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода